Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՑԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՑԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 16.12.24թ. թիվ 1159-Ա որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետի կատարմամբ:

2. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է բուժաշխատողների կողմից շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին առցանց մասնակցության դեպքում կատարված ծախսերի փոխհատուցման դեպքերը և կարգը: Նախագծով սահմանված են այն դեպքերը, որոնց պարագայում կատարված օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին առցանց մասնակցության կատարված ծախսերը կփոխահատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախագծով նախատեսված է նաև փոխհատուցման ենթակա գումարի չափը` 250,000 ՀՀ դրամ: Չափաքանակը սահմանվել է հաշվի առնելով միջոցգային կազմակերպությունների կողմից առցանց կազմակերպվող միջոցառումների շուկայական գները` 625-925 ԱՄՆ դոլար (https://cmecatalog.hms.harvard.edu/psychiatry/fees): Ծախսերը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Խորհրդատվական, մասնագիտական աջակցություն և հետազոտություններ» բյուջետային միջոցառման շրջանակներում: Ըստ այդմ նախատեսվում է յուրաքանչյու բյուջետային տարի նախատեսել 50-100 բուժաշխատող:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Իրավական ակտի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան 25,0 մլն դրամով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «4.5 Առողջապահություն» բաժնի 13-րդ կետից, ըստ որի կարևորվում է բժշկական կրթության որակի բարելավումը, հետբուհական բժշկական կրթության արդիականացումը, շարունակական մասնագիտական զարգացման պատշաճ կազմակերպումն ու ընդլայնումը:

  • Քննարկվել է

    12.11.2025 - 27.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 775

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: