Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
«Համայնքների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումն ու վերահսկումն իրականացնելու կարգը հաստատելու մասին»
հրամանի նախագծի  ընդունման

1.  Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         Հայաստանի Հանրապետության համայնքների աշխատակազմերում կադրային գործի վարման գործընթացները ներկայումս իրականացվում են տարբեր մոտեցումներով և ձևաչափերով՝ առանց միասնական մեթոդական ցուցումների և վերահսկողական մեխանիզմների։ Այս հանգամանքը հանգեցնում է փաստաթղթաշրջանառության, անձնական գործերի ձևավորման և պահպանման գործընթացների տարբերակվածությանը, օրենսդրական պահանջների ոչ համաչափ կիրառմանը, ինչպես նաև թույլ տրված կազմակերպական և իրավական խախտումների։

Միևնույն ժամանակ, համայնքային ծառայության համակարգում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո անհրաժեշտ է ապահովել համայնքների աշխատակազմերում կադրային գործի վարման գործընթացների օրինականությունը, փաստաթղթաշրջանառության միասնականությունը և համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը։

«Համայնքային ծառայության մասին» օրենքի 352-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լիազորված է իրականացնել համայնքային ծառայության ոլորտում մեթոդական ղեկավարում և վերահսկողություն։ Վերոնշյալ լիազորությունը իրացնելու նպատակով անհրաժեշտ է իրավական ակտով սահմանել համայնքների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումն ու վերահսկումն իրականացնելու միասնական կարգը։

Հրամանի ընդունումը հնարավորություն կտա համակարգել համայնքների աշխատակազմերում կադրային գործընթացների կազմակերպումն ու իրականացումը՝ հիմք ընդունելով օրենսդրական պահանջներն ու միասնական մեթոդական սկզբունքները։

 

Ակնկալվող արդյունքը

 

Նախարարի հրամանի ընդունմամբ

1)     Կձևավորվի կադրային գործի վարման միասնական մեթոդաբանություն համայնքների աշխատակազմերում,

2)    Կապահովվի կադրային փաստաթղթերի ձևավորման, հաշվառման և պահպանման գործընթացների օրինականությունը, ամբողջականությունն ու համահունչությունը,

3)    Կբարձրանա համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների մակարդակը և աշխատանքի արդյունավետությունը,

4)    Կնվազեն կադրային փաստաթղթաշրջանառության և հաշվառման ընթացքում թույլ տրվող իրավական ու կազմակերպական խախտումները,

5)    Կբարելավվի պետական վերահսկողության և հաշվետվողականության համակարգը համայնքային կառավարման ոլորտում։

Արդյունքում կբարձրանա համայնքային կառավարման արդյունավետությունը, կխթանվի հանրային ծառայության նկատմամբ վստահությունը և կապահովվի համայնքային ծառայության համակարգի կայուն զարգացումը։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

 

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։

 

  • Քննարկվել է

    10.11.2025 - 25.11.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 439

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: