«Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2025 թվականի N ____ - Ն
Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) ԵՎ Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
1. Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված անձինք առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել որոշման 1-ին կետում թվարկված միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ
Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
10.11.2025 - 01.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Միջազգային հարաբերություններ
-
Գերատեսչություն
Արտաքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 765
Տպել