Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1-ին կետերի  պահանջներով:

Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխությունները պայմանավորված են․

Ծախսային մասում

1. 09 բաժնի 1 խմբի 1 դասի /Նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 13,303.000 ՀՀ դրամով, որից՝

1) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /Նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,428.000 ՀՀ դրամով «Բերդկունքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար գույք ձեռքբերելու համար

2)  04 բաժնի 2 խմբի 1 դասի /գյուղատնտեսություն/ գործառնական դասակարգման 5122 /վարչական սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 3,575.000 ՀՀ դրամով Գավառի համայնքապետարանի և «Գերմանակն միջազգային համագործակցության ընկերություն ԳՄԲՀ» /GIZ/ հետ համատեղ իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում համայնքի մասնաբաժինը վճարելու նպատակով

3)  01 բաժնի 6 խմբի 1 դասի /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 5411 /հողեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 7,300․000  ՀՀ դրամով Գավառ համայնք, գյուղ Գեղարքունիք, Կ․ Դեմիրճյան փողոց 8/1 հասցեում գտնվող 0,29975 հա մակերեսով  հողամասի ձեռքբերման նպատակով:

 

2.  04 բաժնի 5 խմբի 1 դասի /Ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 19,428.400  ՀՀ դրամով, որից՝

1) 08 բաժնի 2 խմբի 1 դասի /գրադարաններ / գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 260,000  ՀՀ դրամով      «Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ին ջրագիծ անցկացնելու գործընթացին աջակցելու նպատակով

2) 08 բաժնի 2 խմբի 4 դասի /այլ մշակութային կազմակերպություններ / գործառնական դասակարգման 4657 /այլ կապիտալ դրամաշնորհներ / տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,600,000  ՀՀ դրամով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին՝ շենքի գազիֆիկացման և ջրամատակարարման համակարգի անցկացման համար

3) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 9,658․400  ՀՀ դրամով    նախադպրոցական հաստատություններին տրամադրվող սննդի ծախսերը վճարելու նպատակով, 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածը՝ 2,000․000 ՀՀ դրամով «Բերդկունքի եւ Հայրավանքի մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար խաղեր դիտակտիկ նյութեր և շերտավարագույր ձեռքբերելու համար, իսկ 4655 /կապիտալ դրամաշնորհներ  պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը՝ 2,150․000 ՀՀ դրամով «Սարուխանի՝ Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզ» և «Գավառի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին ջեռուցման նոր կաթսաներ ձեռքբերելու նպատակով։

4) 09 բաժնի 5 խմբի 1 դասի /արտադպրոցական դաստիարակություն/ գործառնական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,760․000  ՀՀ դրամով, որից՝  «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից նախաձեռնված Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում կազմակերպելուն աջակցելու նպատակով տրամադրել 2,500․000 ՀՀ դրամ, իսկ «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակից Սոֆի Մուսոյանին տրամադրել 260․000 ՀՀ դրամ Մարոկոյում անցկացվող «MK ART Residence» միջոցառմանը մասնակցելու ճանապարհածախսի փոխհատուցման նպատակով

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 773

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: