««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարուսյա Բաբայան 09.11.2025 15:47:38 | Նախագիծը «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կարգավորում է մշակութային արժեքների արտահանման գործընթացում պետական տուրքի տեսակները՝ համապատասխանեցնելով դրանք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը։ Այն ապահովում է իրավական հստակություն, պարզեցնում է մաքսային ձևակերպումները և նպաստում է գործարար միջավայրի բարելավմանը։ Նախագծով սահմանվում են նաև արտոնություններ՝ մշակույթի ոլորտի հեղինակների, պետական մշակութային հաստատությունների և նվիրատուների համար, ինչը խթանում է մշակութային արժեքների պահպանությունն ու շրջանառությունը։ Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ և չի առաջացնում բյուջետային փոփոխություններ, իսկ դրա կիրարկումը համահունչ է կառավարության 2021-2026 թթ․ ծրագրին և Հայաստանի վերափոխման ռազմավարությանը։ Առաջարկում եմ կողմ քվեարկել։ |
Ընդունվել է ի գիտություն |