«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արփիկ Գևորգյան 02.11.2025 23:46:31 | Շատ ողջունելի նախագիծ է։ Առաջին հերթին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների առկայությունը բոլոր մարզերում պետք է լինի պարտադիր հարազատների հետ շփումը հեշտացնելու համար, հաջորդիվ ստեղծել նպաստավոր պայմաններ, ապահովել որակ և այլ նվազագույն պահանջներ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն, քանի որ որևէ առաջարկ փաստացի չի ներկայացվել: |
|||
| 2 | Մարուսյա Բաբայան 03.11.2025 21:21:23 | Նախագծի ընդունումը կարևոր և մարդակենտրոն նախաձեռնություն է, որը նպատակ ունի գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված միջազգային չափորոշիչներին։ Այս նախաձեռնությունը միտված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումը և խնամքի ու պաշտպանության բարձր որակ։ Նախագիծը ներառում է մի շարք կարևոր կարգավորումներ: Այս նախաձեռնությունը ոչ միայն լրացնում է ոլորտային կարգավորման բացերը, այլև ամրապնդում է պետության հանձնառությունը՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի արժանապատիվ, անվտանգ և հոգատար միջավայր՝ անկախ նրա սոցիալական կամ ընտանեկան իրավիճակից։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն, քանի որ որևէ առաջարկ փաստացի չի ներկայացվել: |