«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան կարողություններով բժշկական ստորաբաժանում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում, իսկ երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է համապատասխան կարողություններով մասնագիտացված բժշկական ստորաբաժանումը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է քրեակատարողական հիմնարկում տեղակայված՝ համապատասխան լիցենզիա և կարողություններ ունեցող բժշկական ստորաբաժանումը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ։»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
24.10.2025 - 09.11.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1529
Տպել