Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1354-Ն ՈՐՈՇՄԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՈՐՈՇՈՒՄ)

 

 

 

1.    Անհրաժեշտությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում։

Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝  առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,  ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։

Վերոնշալ գործառույթների շրջանակում Որոշման  ներկայացումը պայմանավորված է նաև՝

Ø  ՀՀ կառավարության կողմից 31 հուլիսի 2025 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1068-Լ որոշմամբ նախատեսված գործողությունների ծրագրի լիարժեք և ամբողջական իրականացման անհրաժեշտությամբ։

Ø  Արտահանում և ներմուծում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ  տեղեկատվության առկայությունը ոչ միայն տեխնիկական, այլև ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է։ Այն արտահանման խթանման ծրագրերի արդյունավետ իրագործման հենասյուներից մեկն է և ապահովում է քաղաքականության մշակման ու իրագործման փաստահենությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման։

Ø  Վերոնշյալ տեղեկատվության հասանելիությունը  կապահովի՝

§  արտահանման պոտենցիալ ունեցող կազմակերպությունների հայտնաբերում,

§  ոլորտային տվյալների հավաքագրում,

§  գործարար համաժողովներին և միջազգային ցուցահանդեսներին հայկական արտադրողների մասնակցության նպատակային կազմակերպում։

Ø  Հավաստի և ամբողջական տվյալների հասանելիությունը առանցքային նշանակություն ունի հետևյալ գործընթացների արդյունավետ կազմակերպման համար՝

§    ռազմավարության մշտադիտարկում և գնահատում,

§    արտահանման խթանման ռազմավարության իրագործման ընթացքում ի հայտ եկող խնդիրների արձանագրում և վերլուծություն,

§    մասնավոր հատվածի և գործարար միությունների ներգրավման բարձրացում։

Տվյալների վրա հիմնված մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի արտահանող ընկերություններին դասակարգել ըստ ոլորտների՝ ապահովելով խթանման միջոցառումների առավել թիրախային և արդյունավետ իրականացում։

Ø  Արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը թույլ կտա ունենալ ամբողջական օպերատիվ տեղեկատվություն ապրանքային շուկաներում գործող անձանց և դրանց վարքագծի վերաբերյալ։

Ø  Վերջիններիս կողմից սակագնային արտոնությունների կիրառմամբ ապրանքների ներմուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ այլ անդամ պետություններ  կողմից ընդունված առանձին ապրանքների նկատմամբ ներմուծման և արտահանման սահմանափակումների և արգելքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը թույլ կտա ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ՀՀ պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ։ 

 

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի  «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման N 10 հավելվածի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստանում է նշյալ հավելվածով հաստատված տեղեկատվությունը։

Խնդիր է միկրոմակարդակում տեղեկատվության բացակայությունը։ Համապատասխան վերլուծությունների իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում միկրոմակարդակում գնահատումներ իրականացնել (օրինակ՝ ապրանքների արտահանման և ներմուծման ծավալների փոփոխության պատճառներ), ինչն անհնար է ցուցանիշների Որոշմամբ հայցվող տեղեկատվության բացակայության դեպքում։

 

 

 

3.    Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման առարկան է՝ ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի  «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման հավելվածներով հաստատված տեղեկատվության օպերատիվ հասանելիության ապահովումը Էկոնոմիկայի նախարարությանը, ինչը կնպաստի Էկոնոմիկայի նախարարության համապատասխան ոլորտների զարգացմանը միտված գործառույթների ամբողջական իրականացմանը։

Արտահանման  խթանման նպատակով պետական աջակցության գործիքակազմի հասցեական կիրառման և աջակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից ևս կարևորում ենք  միկրոմակարդակում  հասցեական տեղեկատվության  առկայությունը։

ԵԱՏՄ այլ անդամ պետությունների  կողմից ընդունված առանձին ապրանքների նկատմամբ ներմուծման և արտահանման սահմանափակումների և արգելքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը թույլ կտա ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ՀՀ պարտավորությունների կատարումն ապահովելու համար։

4.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

5.    Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունումը թույլ կտա լիարժեք և ամբողջությամբ իրականացնել սույն հիմնավորման «1 Անհրաժեշտությունը» և «3 Կարգավորման նպատակը և բնույթը» կետերում բերված նպատակները, ինչը կնպաստի Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների թիրախային և արդյունքային ցուցանիշների ամբողջական ապահովմանը։

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ø  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին»  N1363-Ա որոշման «2 Տնտեսություն» բաժնի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» և «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում»  ենթակետեր, ինչպես նաև «Կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներ» և «Մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախներ» պարբերությունները։

Ø  ՀՀ կառավարության կողմից 31 հուլիսի 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1068-Լ որոշում։

Ø  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 5-րդ՝ «Արտահանման խթանում Ապրանքների և ծառայությունների արտահանում/ՀՆԱ` 60%» նպատակի 51 ենթակետի ակնկալվող արդյունք «Հայրենական արտադրողների և արտադրանքի մրցունակության ապահովում, արտահանման ծավալների ավելացում, թիրախային շուկաներում վերհանված խոչընդոտների վերացում»։

Ø  «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»․ «7. Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում» մեգանպատակ։

7.    Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

8.        Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

  • Քննարկվել է

    23.10.2025 - 17.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1348

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: