Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
202
6 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2026 թվականի համար Աբովյան համայնքում տեղական նոր վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու  մասին որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի  և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի օրենքի  8-րդ հոդվածի 2-րդ մասի, 15-րդ հոդվածի և 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա։ Որոշման ձևավորման համար  կարևորել ենք  նաև 8-րդ հոդվածի 2-րս կետը, այն է՝ որ համայնքի ավագանու որոշմամբ կարող ենք  սահմանել «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում տեղական վճարների տեսակների մեջ չներառված տեղական վճարների նոր տեսակներ և դրանց դրույքաչափերը:    
Աբովյան համայնքի ավագանու կողմից սահմանված համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը նախորդ տարիների համեմատ մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2026 թվականի համար առաջարկվում է սահմանել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար հետևյալ վճարները՝  
1.
 Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյան մեկ լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ:              
2.Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների օգտագործման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝
 մեկ գծամետրի համար 50 (հիսուն) դրամ։    
3.
 Տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
4. Աբովյան համայնքում համերգների, թատերական ներկայացումների, սպորտային մրցաշարերի, ցուցահանդեսների, փառատոնների և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային ենթակայության կազմակերպությունների վարչական շենքերի դահլիճներն օգտագործելու համար համայնքապետարան են դիմում տարբեր կազմակերպություններ։ Հաշվի առնելով նման պահանջարկը և համայնքում մշակույթի, արվեստի, սպորտի, ազգային ավանդույթների պահպանման և զարգացման կարևորությունը առաջարկվում է Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և
  «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահն օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 30 000 (երեսուն հազար) դրամ, Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ օրվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 20 000 (քսան հազար) դրամ, Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 10 000 (տասը հազար) դրամ։  
5. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝
 յուրաքանչյուր հուղարկավորության համար՝             15 000 (տասնհինգ հազար) դրամ: Այս վճարը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշմամբ սահմանված լիազորությունների շրջանակներում գերեզմանատների պահպանման համար համայնքի կողմից կատարվող ծախսերը փոխհատուցելու նպատակով (գերեզմանատան աշխատողների վարձատրություն, ճանապարհների պահպանում և վերանորոգում, լուսավորություն, ջրամատակարարում, աղբահանություն): 
6.Սահմանվել է նաև
 «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի  բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման ամսական վճարի և Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման ծառայության դիմաց փոխհատուցման տարեկան վճարի չափը:     
«Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան
 համայնքի 267 բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման համար առաջարկվում է սահմանել ամսական ծառայության վճար՝ ելնելով շենքերի հարկերի և բնակարանների թվից, իսկ տեխնիկական զննման վճարների չափը առաջարկվում է սահմանել` ելնելով շենքերի հարկերի թվից։ Ծառայության վճարների չափը առաջացել է վերելակների սպասարկման և տեխնիկական զննման համար համայնքի կատարած ծախսերի ինքնարժեքից (սպասարկող անձնակազմի աշխատավաձ, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ծախս, էլեկտրաէներգիայի, հեռախոսի և տրանսպորտային միջոցի օգտագործման ծախս, արտակարգ իրավիճակների նախարարության փորձաքննության վճարներ, վերելակների նախատեսվող պլանային տեղադրման նյութածախս)։           
7.
 Սահմանել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ ոռոգման սեզոնում 20 (քսան) դրամ:         Քանի որ, ջրի հիմնական մասը օգտագործվում է համայնքի կանաչապատ տարածքները պահպանելու համար, ուստի, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը, ոռոգման ջրից համայնքի բնակիչների օգտվելու համար վճարը սահմանվում է, հաշվարկելով ջրի մատակարարման վրա կատարվող մինիմալ ծախսերը:
8. Սահմանել շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար 3 000 (երեք հազար) դրամ։       
9.
 Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության դիմաց փոխհատուցման վճար։        
Այս վճարների չափը սահմանելիս հաշվի է առնվել ծառայությունից օգտվելու քաղաքացիների պահանջարկը և ծառայության համար կատարվող ծախսերի ինքնարժեքը (տեղազննություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված փաստաթղթերի, սխեմաների ուսումնասիրություն, եզրակացությունների կազմում, հաշվարկների կատարում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի կողմից համայնքի պատվերով կատարած աշխատանքների ծախսեր, անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցման համար կատարված  ծախսեր    
10. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության դիմաց փոխհատուցման վճար:
Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության համար առաջարկվում է սահմանել վճարները՝ ելնելով անշարժ գույքի քառակուսի մետրից և գույքի սեփականության սուբյեկտից։ Վճարների չափը սահմանելիս հաշվի է առնվել ծառայությունից օգտվելու քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների պահանջարկը և ծառայության համար կատարվող ծախսերի ինքնարժեքը (տեղանքի ուսումնասիրություն, զննություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, եզրակացություն-ների կազմում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, համայնքի քարտեզներում համապատասխան փոփոխությունների կատարում)։

11. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման  վճար, որի հաշվարկման հիմքում ընկած է ծառայության մատուցման ինքնարժեքը։  
12. Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության դիմաց փոխհատուցման վճար։
13. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության թենիսի կորտը մեկ ժամով տրամադրելու ծառայության  դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ ժամի համար 5
 000 (հինգ հազար) դրամ։        
14.
Սահմանել ենք նաև, որ  տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից և (կամ) գործողության իրականացումից առաջ և  տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետ է սահմանվել  30 օրը:  
Վճարների չափը սահմանելու համար հաշվարկվել է այդ ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերի ինքնարժեքը։       
Համայնքի կողմից տեղական վճարների  նոր տեսակները սահմանելով բյուջեն համալրվում է լրացուցիչ եկամուտներով, որը հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին բացի պարտադիր լիազորություններից, իրականացնել նաև կամավոր լիազորություններ:
Աբովյան համայնքում տեղական վճարների նոր տեսակների դրույքաչափերը
սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Քննարկվել է

    23.10.2025 - 07.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1198

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: