Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«....» .................. 2025թ.             N - Ն

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 962-Ա որոշման (այսուհետ` Որոշում) 3-րդ կետը:

2. Որոշումը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը՝

1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման գործընթացը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը վարկ տրամադրելումասին» թիվ 681-Ա, 2012 թվականի օգոստոսի 2-ի ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» թիվ 1018-Ն, 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» թիվ 194-Ն և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» թիվ 638-Ն որոշումներով տրամադրված վարկերից առաջացած տոկոսները և տույժերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ներել 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ` հետևյալ համամասնությամբ՝

  • տույժ՝ 379,695,433 ՀՀ դրամ,
  • տոկոս՝ 1,331,886,830 ՀՀ դրամ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով ապահովել համապատասխան համաձայնագրերի կնքումը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված վարկերի վերակառուցում (այսուհետ` Վարկ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում` հետևյալ պայմաններով.

2.1) վերակառուցվող բյուջետային վարկի գումար՝ 2,195,966,701 ՀՀ դրամ (սակայն հաշվարկները կատարվելու են փաստացի հատկացված բյուջետային վարկերի հանրագումարի չափով),

2.2) տոկոսադրույք՝ 1 տոկոս տարեկան տոկոսադրույք,

2.3) մարման ձևաչափ՝ 20 տարվա մարման ժամկետ, բյուջետային վարկի հիմնական գումարի և դրա մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների հանրագումարային հավասարաչափ մարում՝ կիսամյակային կտրվածքով՝ առանց արտոնյալ ժամկետի (grace period-ի) կիրառման:

5. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության քաղ.Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց 38/10 հասցեում գտնվող 9225 քառ. մետր մակերեսով, 1,918.6 հազ. դրամ շուկայական արժեքով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման վկայական` 06072015-01-0098) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

6. Ըստ անհրաժեշտության՝ թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը կատարելու` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պարտքի մասնակի կամ ամբողջությամբ տեղափոխում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ԵՐԵՎԱՆ

  • Քննարկվել է

    20.10.2025 - 05.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1953

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: