02.11.2025
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը, որով սահմանված է եռամսյա ժամկետից բացառություն՝ նպատակահարմար է անդրադառնալ այս պահանջի գործնական կիրառմանը առանձին հարցով։
Գործնականում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ բժշկական կազմակերպությունները չեն ուղեգրում՝ հղում անելով եռամսյա ժամկետին, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ անձի առողջական խնդիրը (վիճակը) ներառված է վերականգնման հեռանկար չունեցող հիվանդությունների ցանկում։
Այս խնդիրը պայմանավորված է, մի կողմից, ուղեգրող մասնագետների իրազեկվածության պակասով՝ կապված բացառությունների կիրառման հետ, իսկ մյուս կողմից՝ հստակ վերահսկողական մեխանիզմների բացակայությամբ, որոնք կարող էին բացահայտել նման դեպքերը։
Հետևաբար առաջարկում ենք Հավելված 1-ի հարցաշարում ներառել լրացուցիչ հարց, որը թույլ կտա տեսչական մարմնին վերահսկել երեք ամսվա պահանջի և դրա բացառությունների կիրառման պրակտիկան։
Հարցն առաջարկում ենք շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Ուղեգրող մասնագետը պահպանել է բուժման սկզբից երեք ամսվա նվազագույն ժամկետը և կիրառել է օրենքով սահմանված բացառություններն այն դեպքերում, երբ անձի առողջական վիճակը վերականգնման հեռանկար չունի (համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի)»։