Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 137-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

     

«Հոդված 137.

Անտոմս երթևեկելը

 

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը առաջացնում է տուգանքի նշանակում`

տեղական հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.

միջազգային հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում երթևեկության արժեքը վճարելուց»:

 

«Հոդվածը 2 Օրենսգրիրքը լրացնել նոր 226․1-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ․

 

Հոդված 226.1      Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար տուգանք նշանակող մարմինը․

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար տուգանք է նշանակում երկաթուղային ենթակառուցվածքի կառավարիչը կամ երկաթուղային շարժակազմի օպերատորը, որի համար կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

Հոդված 3. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են օրենքի փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։
  • Քննարկվել է

    14.10.2025 - 30.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 740

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: