Հիշել նախագիծը
Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Grigor Minasyan 24.05.2018 13:13:01 | դեպքի վայրի զննություն կարող է կատարել ոչ միայն քննիչը, այլ նաև հետաքննության մարմնի ներկայացուցիչը, ուստի առաջարկում եմ <քննիչ> բառից հետո կամ դրա փոխարեն օգտագործել <դեպքի վայրի զննություն կատարող իրավասու պաշտոնատար անձ>-ը` տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար: | Ընդունվել է: | |||
| 2 | Grigor Minasyan 24.05.2018 13:13:01 | դեպքի վայրի պահպանություն իրականացող անձանց համար սահմանվում է պարտականություն` կատարելու քննիչի օրինական պահանջները և այլ հանձնարարություններ: Կառաջարկեի որոշ դրվագներ մասնավորեցնել, մասնավորապես` շեշտադրել ընթերականերին հրավիրելու, ինչպես նաև դեպքի վայրից առարկաներ տեղափոխելու պահանջը կատարելու պարտականությունը: | Չի ընդունվել: | |||
| 3 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:19:43 | Հավելված 1-ի բնագրում համարակալումն սկսել «1.» -ից, այնուհետև՝ ըստ հերթական համարի: | Չի ընդունվել: | |||
| 4 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:01 | Հավելված 1-ում 1-ին կետը ձևակերպել հետևյալ շարադրմամբ՝ | Չի ընդունվել: | |||
| 5 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:38 | Հավելված 1-ում 1-ին կետը ձևակերպել հետևյալ շարադրմամբ՝ «Սույն կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում են հետաքննության մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմիններ) աշխատակիցների կողմից դեպքի վայրի սահմանա¬զատ¬ման, պահպան խնդիրներն ու առանձնահատկությունները, իրավասու մարմինների աշխա¬տակից¬ների իրավասությունները, գործառույթներն ու պատասխանատվությունը: | Չի ընդունվել: | |||
| 6 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:59 | Հավելված 1-ի 6-րդ և 9-րդ կետում «ձեռնարկեում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ» արտահայտությունն ունի հստակեցման կարիք: 1. կետերն ամբողջությամբ արտահայտում են նույն բնույթի գործառույթ. ցանկալի է հավելվածում առանձին կետերով տարանջատել իրավասու մարմնի աշխատակիցների խնդիրները, գործառույթները և պատասխանատվությունը (պարտավորությունները): 2. հստակեցնել պահպանմանն ուղղված կազմակերպական միջոցառումները՝ ըստ իրավիճակի, գործողությունների տեսակի և այլն: | Չի ընդունվել: | |||
| 7 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:14 | Հավելված 1-ի 7-րդ կետում ավելացնել առաջին ենթակետ՝ հետևյալ շարադրմամբ՝ «1.) ուսումնասիրում է տարածքը, տեղանքը, սահմանում դեպքի վայրն ու վերջինիս սահմանազատման պարագիծը.»: | Չի ընդունվել: | |||
| 8 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:38 | Հավելված 1-ում իրավասու մարմնի աշխատակիցների իրավասություններում ավելացնել դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «_.) հաշվի առնելով դեպքի վայրում ստեղծված իրավիճակը, առկա հանցագործության հետքերի բնույթը, նյութական օբյեկտների առանձնահատկություններն ու նշանակությունը, ինչպես նաև հնարավոր վտանգները՝ դեպքի վայրի սահմանազատումն իրականացնել ավելի մեծ մակերեսով (տարածքով), քան տեղի է ունեցել դեպքը կամ գտնվում են հանցագործության հետքերը, հետևանքները.»: | Ընդունվել է: | |||
| 9 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:54 | Հավելված 1-ի 7-րդ կետի 1-ին ենթակետն ունի մասնավորեցման կարիք՝ «... բացառությամբ, երբ դեպքի վայրում՝ ա. իրականացվում են մարդու կյանքի և առողջության, հետաքննության մարմինների համար կարևոր նյութական օբյեկտների փրկմանն ուղղված անհապաղ փրկարարական աշխատանքներ. բ. տուժածներին ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն և տուժածի տեղափոխումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կամ սպառնալիք ներկայացնել նրա կյանքին և առողջությանը.»: | Չի ընդունվել: | |||
| 10 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:08 | Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «այլ եղանակով այն մեկուսացնելով» արտահայտությունն ունի հստակեցման կարիք (ցանկալի է նշել եղանակներն ու դրանց կիրառման ձևերը): | Չի ընդունվել: | |||
| 11 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:19 | Հավելված 1-ի 8-րդ կետի բնագիրը և հղումը 6-րդ կետին բովանդակային առումով չեն համընկնում. 6-րդ կետում դեպքեր, ըստ էության, թվարկված չեն: Ենթակետն ունի մասնավորեցման կարիք ևս՝ «... բացառությամբ այն դեպքերի, երբ դեպքի վայրում, հարակից տարածքում ծագել է այլ արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման սպառնալիք, ինչից վտանգվում են կամ կարող են վտանգվել հետաքննության մարմինների համար կարևոր նյութական օբյեկտները, հանցագործության հետքերը, հետաքննության մարմնի աշխատակիցների կյանքն ու առողջությունը:»: | Չի ընդունվել: | |||
| 12 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:30 | Հավելված 1-ի 10 - րդ կետում «առարկաները» բառը փոխարինել «նյութական օբյեկտ-ները» բառով, իսկ «գրառում,» բառից հետո ավելացնել «տեսա և» արտահայտությունը՝ համապատասխան հղում տալով դեպքի վայրում տեսա/լուսանկարահանումների կարգը սահմանող իրավական ակտի համապատասխան դրույթներին: | Չի ընդունվել: | |||
| 13 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:41 | Հավելված 1-ի հետաքննության մարմինների աշխատակիցների իրավասությունները սահմանող համապատասխան կետում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող դեպքի վայրում պահպանության գործառույնթերի իրականացման ժամանակ երրորդ անձանց կողմից նյութական օբյեկտների, հանցագործության հետքերի ոչնչացման ակնհայտ փորձի պարագայում զենքի կիրառման մասով: | Չի ընդունվել: | |||
| 14 | Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:50 | Հավելված 1-ում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող և սահմանող հետաքննության մարմինների աշխատակիցների գործողությունները, երբ մինչ նրանց դեպքի վայր հասնելն արդեն իսկ այլ ծառայությունների կամ այլ անձանց կողմից կատարվել են իրավիճակի, իրադրության անխուսափելի, միտումնավոր կամ չկանխամտածված փոփոխություններ: | Ընդունվել է ի գիտություն: |