««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝
1) անշարժ գույքի պետական ռեգիստրի մատուցած ծառայությունների դիմաց վճարները միավորել տվյալ ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքերի հետ,
2) նեկայումս գործող որոշակի նույնաբովանդակ ծառայությունների համար առկա տարբերակված վճարները նույնացվում են՝ հիմքում դնելով պետական տուրքի հասկացությունը, օրինակ՝ անկախ այն հանգմանքներից, թե գործարքի առարկայի ներքին մակերեսն ավել է 200 քառակուսի մետրից, թե հանդիսանում է բնակարան, անշարժ գույքի պետական ռեգիստրն իրավունքների պետական գրանցում իրականցանելիս կատարում է միևնույն գործառույթները, ուստի եթե պետական տուրքը գործառույթների իրականացման դիմաց վճարման ենթակա պարտադիր վճար է, ապա առկա չէ որևէ հիմնավորում այդ վճարների տարբերակման համար։
3) սահմանվում է, թե դիմումի որ տեսակով ինչ տեղեկատվություն է տարամդրվելու և այն ինչ է ներառելու,
4) նպատակ ունենալով առավել ակտիվացնել էլեկտրոնային եղանակով իրականացվող հարցումները՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել թղթային պատճենների տեսքով կադաստրային գործից փաստաթղթերի տրամադրման համար գանձվող պետական տուրքը,մասնավորապես՝ A4 ֆորմատով մեկ էջի համար 100 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 200 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, միաժամանակ նախատեսելով նաև A3 ֆորմատով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը՝ մեկ էջի համար 200 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 400 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։
Հաշվի առնելով, որ պետական տուրքի նկատմամբ կիրառվող արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքով, նպատակահարմար է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված՝ անշարժ գույքի պետական գրանցման, ինչպես նաև դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված արտոնությունները մեկտեղել՝ «Պետական տուրքի մասին» օրենքում որպես ինքնուրույն հոդված։
-
Քննարկվել է
09.10.2025 - 29.10.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 1238
Տպել