Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------------------------2025 թվական    N       ---Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի  N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությաննախարարությունների ենթակայությանը հանձնված` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշման՝

1) Նախաբանը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 27-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.»

2) N 1 հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․ «1) բարձրագույն կրթություն, եթե մրցույթի անցկացման պայմաններով ավելի բարձր չափանիշներ նախատեսված չեն.»:

3) N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Ընդ որում հավակնորդին ներկայացվող մասնագիտական կրթության պահանջն առաջարկվում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնի կողմից։»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Երևան

  • Քննարկվել է

    03.10.2025 - 18.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1130

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: