Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀՇՆ - «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

   Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային «Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմեր:

ՀՀ տարածքում ներկայումս առողջապահական նշանակության շենքերի և շինությունների նախագծումն իրականացվում է «ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով:

Նշված նորմերը չեն արտացոլում բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքերի և շինությունների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:

  2․Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկվել են բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող շենքերը և շինությունները:

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետ 2023 թվականի հոլիսի 20-ի «Առողջապահության ոլորտի լաբորատոր համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1237-Լ որոշման հավելված 2-ի կետ 7-ի հանձնարարականով։

       Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերով:

      ՀՀՇՆ- «Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (30.09.2024թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-24/26) վերաբերյալ

  Պայմանագրի համաձայն՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությանը պատվիրվել են առողջապահական օբյեկտների, առաջնային բուժօգնության շենքերի և շինությունների շրջանակներում դիտարկվել են առողջապահական օբյեկտները, առաջնային բուժօգնության շենքերը և շինությունները՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 330-րդ օրացուցային օրը ներառյալ (որը հաշվարկվում է 30.09.2024թ. կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից):

 2․1․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում

Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,

2)  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ -«Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

     3․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ

     4․Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին:

 

 

  • Քննարկվել է

    03.10.2025 - 18.10.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 831

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: