Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025    թվականի_________ N __–Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

   1․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում․

   1) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «55․ Որակավորման վկայականը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային ձևաչափով և որակավորման անցկացվելու օրվան հաջորդող ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հայտատուի՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:»,

   2) լրացնել նոր 55․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

   «55․1․ Որակավորման վկայականի իսկությունը և վավերականությունն ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ որակավորման վկայականում զետեղված QR (արագ արձագանքման) կոդի կամ հսկիչ համարի կիրառմամբ։ Որակավորման վկայականի ձևը հաստատում է կոմիտեի ղեկավարը:»։

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

         Հայաստանի Հանրապետության                                                      Ն. Փաշինյան

                   վարչապետ

                Երևան, 2025 թ.

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025    թվականի_________ N __–Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

   1. ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների և առաջադրանքների կազմման կարգը, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների և առաջադրանքների քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1723-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում․

   1) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «65. Որակավորման վկայականը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային ձևաչափով և որակավորման անցկացվելու օրվան հաջորդող ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է մասնակցի՝ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:»,

   2) լրացնել նոր 65․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․

   «65․1․ Որակավորման վկայականի իսկությունը և վավերականությունն ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ որակավորման վկայականում զետեղված QR (արագ արձագանքման) կոդի կամ հսկիչ համարի կիրառմամբ։»։

   2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի (այսուհետ՝ Հավելված)

   1) 1-ին կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

   2) 1-ին կետում լրացնել նոր 7-8-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․

   «7) QR (արագ արձագանքման) կոդը,

   8) հսկիչ համարը,

   9) նշում այն մասին, որ «Փաստաթղթի իսկությունը և վավերականությունը» ստուգվում է Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով։»,

   3) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

   4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

   «5․ Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքում վերաձևակերպված վկայականը դիմողին տրամադրվում է դիմումը, պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը և որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կոմիտե ներկայացվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Վերաձևակերպված վկայական տրամադրելիս՝ լրացվում են բոլոր տվյալները։ Վերաձևակերպված վկայականի վերին աջ անկյունում կատարվում է «N ____________ վկայականի վերաձևակերպված վկայական» նշագրումը, և նշվում են վերաձևակերպված վկայական տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:»,

   3. Ձև 1-ը և Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

   4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

       Հայաստանի Հանրապետության                                                      Ն. Փաշինյան

                  վարչապետ

              Երևան, 2025 թ.

 

 

  • Քննարկվել է

    01.10.2025 - 21.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1023

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: