Հիշել նախագիծը
«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարեն Հարությունյան 04.10.2025 00:04:03 | Ողջունելի է նման մոտեցումը։ Լիովին կողմ եմ որոշմանը։ Առաջարկում եմ որպես լրացում դիտարկել նաև այն տարբերակը որ գործուղման ժամկետի ավարտից հետո, երբ տեղահանված ուսուցիչի և գործատուի միջև կնքնվում է անժամկետ պայմանագիր և լրավճարն այլևս չի գործում, սահմանել որոշակի տոկոսով հավելավճար տեղահանված ուսուցիչներին խրախուսելու և աշխատանքային մոտիվացիան բարձրացնելու համար։ Առաջարկում եմ սահմանել աշխատավարձի առնվազն 20%-ի չափով հավելավճար։ Հուսամ առաջարկը կդիտարկվի։ | Շնորհակալություն առաջարկի համար: Հայտնում եմ, որ պետական բյուջեի միջնաժամկետ ժախսային ծրագրերում հատկացումներ առկա չեն: | |||
| 2 | Սիրարփի Ղանդիլյան 05.10.2025 22:19:21 | Նախագծով առաջարկվող փոփոխությունը կարևոր քայլ է ուսուցիչների մասնագիտական կայունության և կրթական հաստատություններում որակյալ կադրերի պահպանման ուղղությամբ։ Նպատակահարմար է այդ դրույթին զուգահեռ հստակեցնել, որ փոխադարձ համաձայնությամբ աշխատանքը շարունակող ուսուցիչների համար կարող են կիրառվել նաև մասնագիտական զարգացման խրախուսիչ ձևեր՝ վերապատրաստման, մենթորության կամ ներքին առաջխաղացման հնարավորությունների տեսքով։ Այս մոտեցումը կխթանի ուսուցիչների մոտիվացիան, կառաջացնի երկարաժամկետ հավատարմություն կրթական համակարգի հանդեպ և կնպաստի կրթության որակի շարունակական բարձրացմանը։ | Շնորհակալություն դիտարկման համար: Ուսուցիչների մասնագիտական առաջխաղացման մեխանիզմները սահմանված են համապատասխան իրավակարգավորումներում: | |||
| 3 | Սոնա Մկրտչյան 06.10.2025 22:12:40 | Ներկայացված կարգավորման փոփոխությունը դրական քայլ է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչների աշխատանքային կայունության և մասնագիտական շարունակականության ապահովման տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս փորձառու ուսուցիչներին շարունակել աշխատանքը հաստատություններում՝ առանց մրցութային գործընթացի: Այնուամենայնիվ, կան որոշ մտահոգություններ։ Օրինակ՝ պայմանագրի երկարաձգումը կախված է հաստատության տնօրենի որոշումից, ինչը կարող է հանգեցնել սուբյեկտիվ որոշումների կամ անհավասար մոտեցումների տարբեր հաստատություններում: Առաջարկում եմ սահմանել հստակ չափորոշիչներ ։ Ներդնել հստակ և թափանցիկ չափորոշիչներ՝ հաստատության տնօրենի և ուսուցչի փոխադարձ համաձայնության գործընթացի համար: Սա կօգնի կանխել սուբյեկտիվ որոշումները և ապահովել արդարություն: Ներդնել ծրագրեր, որոնք կօգնեն ուսուցիչներին բարելավել իրենց հմտությունները և մրցունակ մնալ մրցույթների ժամանակ: Սա կարող է ներառել վերապատրաստման դասընթացներ կամ մենթորական ծրագրեր: Կազմակերպել քննարկումներ ուսուցիչների, հաստատությունների ղեկավարների և կրթության ոլորտի շահագրգիռ կողմերի հետ՝ կարգավորման արդյունավետությունն ու ազդեցությունը գնահատելու համար: Սա կօգնի բացահայտել հնարավոր բացթողումները և կատարելագործել կարգավորումը: Այս առաջարկությունները կարող են նպաստել կարգավորման ավելի արդյունավետ իրագործմանը՝ հաշվի առնելով ուսուցիչների շահերը և կրթական համակարգի կայուն զարգացումը: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 4 | Մարինե Հովհաննիսյան 07.10.2025 23:58:05 | Նախագծվող լրացումը կարևոր և ողջունելի քայլ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների սոցիալական և մասնագիտական կայունության ապահովման ուղղությամբ։ Այն ուսուցիչներին հնարավորություն է տալիս շարունակել աշխատանքը՝ խուսափելով նոր մրցութային գործընթացի հոգեբանական և կազմակերպչական բարդություններից, ինչպես նաև նպաստում է դպրոցներում դասավանդման շարունակականությանը և աշակերտների կրթական միջավայրի կայունությանը։ Հատկապես կարևոր է, որ որոշման մեջ ընդգծվում է տնօրենի և ուսուցչի երկուստեք համաձայնության սկզբունքը, որը հավասարակշռում է ուսուցչի իրավունքներն ու հաստատության ինքնավարությունը։ Սա թույլ է տալիս պահպանել և զարգացնել այն ուսուցիչներին, ովքեր արդեն դարձել են տվյալ համայնքի կրթական միջավայրի լիարժեք մասնակիցներ։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 5 | Լիլիթ Օհանյան 08.10.2025 19:38:56 | Առաջարկում եմ նախարարության կողմից իրականացնել լրացուցիչ մոնիտորինգային և տեղեկատվական քայլեր՝ նախագծի իրագործման թափանցիկությունն ու հետևողականությունը բարձրացնելու նպատակով։Նպատակահարմար է նախագծի իրականացման փուլում ներդնել բաց և հասկանալի տեղեկատվական մեխանիզմներ՝ նախագծի փաստաթղթերի (ներկայացված DOCX ֆայլերի և դրանց հիման վրա կատարվող փոփոխությունների) վերաբերյալ հրապարակել պարզ և հասկանալի մեկնաբանություններ կամ ամփոփ բացատրություններ՝ ցույց տալով փոփոխությունների նպատակը և կիրառման ձևը,ապահովել իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային կամ տարեկան ամփոփ հաշվետվությունների հրապարակում՝ վերահսկելիության և հաշվետվողականության նպատակով,ստեղծել հետադարձ կապի պարզ ձև՝ շահագրգիռ կողմերի դիտարկումները և առաջարկները հավաքագրելու և ամփոփելու համար։ | Շնորհակալություն դիտարկման համար: Նախագծին կցված է նաև հիմնավորումնը, որում ներկայացվում են կատարվող փոփոխությունների և լրացումների նպատակը, անհրաժեշտությունն ու ակնկալվող արդյունքները: | |||
| 6 | Mariam Gevoryan 11.10.2025 14:36:50 | Ողջունում եմ նախագծում լրացում կատարելու քայլը, քանի որ այն հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչներին շարունակել աշխատանքը՝ խուսափելով նոր մրցութային գործընթացի հոգեբանական և կազմակերպչական բարդություններից։ Նախագծի շնորհիվ հնարավոր կլինի պահպանել և զարգացնել այն ուսուցիչներին, ովքեր արդեն դարձել են տվյալ համայնքի կրթական միջավայրի մի մասնիկը։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 7 | Վարդիկ Պետրոսյան 14.10.2025 16:56:50 | Ողջունում եմ նախագիծը,շատ լավ է որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից ուսուցիչներին տրվում են արտոնյալ պայմաններ։Բայց որպես կարծիք ասեմ որ շատերը չեն հարմարվում մեր դպրոցներին,սկսած աշխատավարձից վերջացրած իրենց սահմանափակ (չգրված)օրենքներից։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 8 | Հերիքնազ Գևորգյան 14.10.2025 23:18:03 | Իմ կարծիքով,ներկայացված փոփոխությունը կարևոր է՝ հատկապես փորձառու և արդյունավետ ուսուցիչների կայուն աշխատատեղ ապահովելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ՝ նախագծի կիրառման գործընթացը դարձնելու համար առավել արդյունավետ և արդար, առաջարկում եմ հետևյալը․ Նախագծում ավելացնել ձևակերպում, ըստ որի՝ ուսուցիչը, ով ցանկանում է շարունակել աշխատանքը նույն հաստատությունում առանց մրցույթի, նախքան պայմանագրի երկարացումը պետք է ստանա դպրոցի կառավարման խորհրդի կամ պարբերական ատեստավորման մարմնի դրական եզրակացություն։Այս մոտեցումը կխթանի արդար և թափանցիկ որոշումներ, կնվազեցնի հնարավոր սուբյեկտիվ ազդեցությունները և կպահպանի ուսուցչի մասնագիտական վարկը՝ միաժամանակ հնարավորություն տալով հաստատություններին պահել փորձառու կադրերին։ | Շնորհակալություն դիտարկման համար: Հայտնում եմ, որ հաստատության կառավարման խորհրդի համար նման իրավասություն սահմանված չէ, իսկ ուսուցչի պարտադիր ատեստավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, համապատասխան շրջափուլով, գնահատված կարիքի հիման վրա իրականացված վերապատրաստումների արդյունքում: | |||
| 9 | Արևհատ Քոլայան 15.10.2025 22:57:25 | Ողջունում եմ նախագիծը, այն շատ կարևոր է։ Առաջարկում եմ նախագծով առաջարկվող 6.1. կետից հետո, լրացնել նոր՝ 6.2. կետ հետևյալ բովանդակությամբ. «6.2. Սույն կարգի 6.1. կետով նախատեսված անմրցույթ աշխատանքի անցնելու ընթացակարգը կիրառելու համար՝ 1) Ոչ ուշ, քան գործուղման ժամկետի ավարտից 30 օր առաջ, ծրագրի շահառու ուսուցիչը գրավոր դիմումով հաստատում է աշխատանքը շարունակելու իր մտադրությունը՝ այն ներկայացնելով հաստատության տնօրենին։ 2) Տնօրենը, դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, դպրոցում առկա կամ առաջիկայում կանխատեսվող թափուր հաստիքի առկայության դեպքում, քննարկում է ուսուցչի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու հարցը։ 3) Երկկողմ համաձայնության դեպքում, մինչև գործուղման ժամկետի ավարտը, կողմերի միջև կնքվում է անժամկետ աշխատանքային պայմանագիր։ Համաձայնության բացակայության դեպքում տնօրենը գրավոր տեղեկացնում է ուսուցչին մերժման մասին՝ հնարավորություն ընձեռելով նրան մասնակցելու ընդհանուր հիմունքներով հայտարարվելիք մրցույթին»։ | Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի: |