Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունումը պայմանավորված է Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը լավարկելու, շահառուների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես  նաև շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման հավելված 4-րդ հաստատված Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի իրականացման ընթացքում՝ ծրագրով հետաքրքրվող քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում՝ վերջիններիս կողմից բարձացված հարցերի և առաջարկությունների հիման վրա ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջացավ։ Նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ծրագրի  փոխհատուցման բաղադրիչը նկարագրող՝ 27-րդ  կետով սահմանված դրույթներով, վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի մասով վարկի փուլային եղանակով տրամադրման պարտադիր պայմանի բացակայությամբ, անասնաշենքի վերակառուցման պարագայում չափորոշիչների բացակայությամբ, ըստ փուլերի փոխհատուցում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի և նպատակային օգտագործման ժամկետի նվազեցման և կենդանիների քանակի առնվազն 90%-ի ապահովման նոր պահանջների սահմանմամբ, ինչպես նաև մի շարք դրույթների տարընկալմամբ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հանրապե­տության անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատա­կաուղղված է պետական աջակցությամբ իրականացնել անասնապահական տնտեսությունների արդիականացում, մասնավորապես՝ պահվածքի պայմանների բարելավում, ինչը կնպաստի  կաթնատվության մակարդակի բարձրացմանը, որն էլ կհանգեցնի արտադրողականության աճին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է տարընկալումներից զերծ մնալու համար սահմանված մի շարք դրույթների հստակեցման և լավարկման նպատակով ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն տարընկալումները, ինչը կնպաստի շահառուների շրջանակի ընդլայնմանը և պետական աջակցությամբ Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ավելացմանը:

7 Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

 

8  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:

 Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում» միջոցառումից, որով նախատեսվում է խելացի անասնաշենքերի կառուցման խթանում։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.09.2025 - 13.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1187

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: