«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2018 թվականի մարտի 405-ն որոշման մեջ 2025 թվականի հունվարի 1-ի №48-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում նախազորակոչիկի, զորակոչիկի, պահետսազորի մասնակից քաղաքացիների բժշկական փորձաքննությունը իրականացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում առկա բժշկական տվյալների հիման վրա։ Ընթացքում պարզվել է, որ շատ հաճախ բժշկական հաստատությունների կողմից պետպատվերի շրջանակներից դուրս ստացված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է էլեկտրոնային առողջապահական համակարգում չնայած նրան, որ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթները պահպանելով՝ լիցենզավորված անձը էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական տվյալների մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին՝ համաձայն լիազոր մարմնի հաստատած ընթացակարգի, իսկ ՀՀ կառավարության 29 հունիսի 2002 թվականի N867 որոշմամբ հաստատված են դեղատնային գործունեության իրականացման և բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգը, որի համաձայն կրկին սահմանվում է էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու և սահմանված տվյալների մուտքագրման պահանջ։ Էլեկտրոնային առողջապահական համակարգում տեղեկատվության բացակայության պատճառով երբեմն պաշտպանության նախարարությունը ստիպված է լինում իրականացնել կրկնակի հետազոտություններ։
Բժշկական տեղեկատվության վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը հնարավոր է լինում պարզել միայն այն դեպքում, երբ տվյալ լիցենզավորված բժշկական կազմակերպությունը ներառված է լինում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կազմված տարեկան ստուգումների պլանում։
Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1976-Ն որոշման մեջ կատարել լրացում որի համաձայն առաջարկվում է բժշկական ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված տվյալներից բացի տպագրել նաև յուրաքանչյուր ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիր, որը կպարտադրի բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններին առողջապահական ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրել էլեկտրոնային առողջապահական համակարգ՝ որպեսզի ստանա համապատասխան նույնականացման ծածկագիրը։
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել առողջապահական տվյալների մուտքագրման նկատմամբ համընդհանուր վերահսկողություն, որը հնարավորություն կատ բժշկական փորձաքննության աշխատանքները կազմակերպելիս հիմնվել ամբողջական տեղեկատվության վրա ինչպես նաև կբարձրացնի փորձաքննության իրականացման գործընթացը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսկան միջոցներ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի ծրագրի «4.5 Առողջապահություն» բաժնի 8-րդ կետի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության հիմնական նպատակներից շարունակում է մնալ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրումը, որի շնորհիվ քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Ձևավորված առողջության պատմության, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս: Այդպիսով կբարձրանա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը և արդյունավետությունը, որը կնպաստի կրկնակի հետազոտությունների և բուժումների նվազմանը և հետևաբար դրանց համար կատարվող ծախսերի կրճատմանը թե՛ պետության, թե՛ քաղաքացիների համար: Կապահովվեն նաև առողջական տվյալների ամբողջական հավաքումը և դրանց հիման վրա վերլուծությունների իրականացումը, որն էլ իր հերթին կհանգեցնեն ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ բաշխմանը։
-
Քննարկվել է
23.09.2025 - 09.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 967
Տպել