Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում ու Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«      » -------------- 2025թ. N       - Ն

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝

       1) 37.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «37.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «չստուգված» գնահատական: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» կամ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողը յուրաքանչյուրից ստացել է «ստուգված» գնահատական: Ընդ որում, զինծառայողը «ստուգված» գնահատական է ստանում մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 30 հարցին ճիշտ պատասխանելու, իսկ կրակային և շարային պատրաստության աստիճաններից՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով «բավարար» գնահատականի համար սահմանված պայմաններն ապահովելու դեպքում:».

       2) 43-րդ կետի՝

       ա. երկրորդ նախադասությունում ««անբավարար»» բառից հետո լրացնել «կամ «չստուգված»» բառերը,

       բ. երրորդ նախադասությունում «սույն կարգի 37-րդ կետով» բառերը փոխարինել «համապատասխանաբար սույն կարգի 37-րդ և 37.1-ին կետերով» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 166-Ն որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

      «1.1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով «ստուգված» գնահատական ստանալու դեպքում հաշվարկվող հավելավճարների չափերը`

       1) սպայական կազմի զինծառայողին՝ 185,000 դրամ.

       2) ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողին՝ 165,000 դրամ:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հարջորդող տասներորդ օրը և սույն որոշման գործողությունը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ատեստավորվող՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների վրա:
  • Քննարկվել է

    23.09.2025 - 09.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1534

Տպել

Առաջարկներ`

Կարեն Փարսիլյան

09.10.2025

Հարցս հետևյալն է հարգելի նախագծի հեղինակներ էն անձնակազմը որը ձեր որոշմամբ համարվում է ոչ մարտական խնդիր կատող իրենց մասով ինչի որևէ հիմնավորում չկա. ինչի???

Կարեն Փարսիլյան

09.10.2025

Հարգելի նախագծի հեղինակներ, դուք անարդարացիորեն համեմատականեր եք անցկացնում . բա ինչի հարցին մյուս կողմից չեք անդրադառնում օրինակ' են որ զբաղեցնում ենք պաշտոն որը ձեր մշակմամբ չեք ընդգրկել 100% ձևաչափին ու 1.5 տարուց ավել մեր մասով ուշ եք որոշում կայացրել հետհաշվարկ չի գործել, բա էդ մասով խի չեք հստակեցրե ինչ պտի 1.5 տարի հետո մենք հնարավորություն ունենանք և էն անձնակազմը ինչ մեղավորա որ դուք եք տարանջատել կատարող ու չկատարող...

Մանուկ Բաղդասաարյան

07.10.2025

Հիմնավորման մեջ նշված է, որ «զինծառայողները նախընտրում են ատեստավորվել ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների համար սահմանված կարգով», այնինչ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հստակ սահմանված է հակացուցումները և «նախընտրելու» մասին չի կարող խոսք լինել։ Եթե նախագծի հեղինակները կարծում են, որ այդ որոշումները զինծառայողներին «նախընտրելու» հնարավորություններ են տալիս, ապա առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշումներով հիվանդությունները հաստատելու կամ մերժելու ընթացակարգերի մասին իրավական ակտերում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: