22.09.2025
Սույն նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել և հստակեցնել երեխայի խնամք տրամադրելու ընթացակարգերը՝ ապահովելով երեխայի շահերի գերակայությունը և խնամքի ծառայությունների տեսակների հստակ տարանջատումն ու կարգավորումը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը սահմանել է լիազորող նորմեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, նախատեսում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով պետք է հաստատվեն Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը, որոնք ներառված են ներկայացված Նախագծի առանձին հավելվածի տեսքով։
Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասն ամրագրում է, որ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը։
Քանի որ խնամքը տրամադրվում է տարբեր կատեգորիայի անձանց, համապատասխան ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը նույնպես ներկայացվում են առանձին-առանձին՝ երեխաների, տարեց և հաշմանադամություն ունեցող անձանց և այլն:
Քննարկվող նախագծով ներկայացվում են բացառապես երեխայի խնամքին առնչվող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը:
Ներկա դրությամբ երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը մասնակի են կարգավորված և որոշ դեպքերում չունեն միատեսակ կիրառելիություն, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել երեխաների խնամքի առնչությամբ ձևավորել միատեսակ ընթացակարգային պրակտիկա և փաստաթղթաշրջանառություն: Ավելին, որպեսզի այդ փաստաթղթերը լինեն միատեսակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվում են համապատասխան փաստաթղթերի օրինակելի ձևաթղթեր, որոնք ներկայացվում են ըստ խնամքի առանձնահատկությունների՝ երեք առանձին հավելվածների տեսքով՝
Նախագծի ներկայացմամբ, հնարավորություն է ստեղծվում հստակեցնել այն տեխնիկական ու կազմակերպչական հարցերը, ինչպես նաև փաստաթղթավարության առանձնահատկությունները, որոնք չեն կարգավորվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգով, պայմաններով, տրամադրվող խնամքի ձևերով, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկով, որոնք հաստատված են ՀՀ կառավարության կողմից։
Նաև Նախագծով ձևավորվում է երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող օրինակելի ձևաթղթերի շտեմարան, որից կարող են օգտվել խնամք տրամադրող հաստատություններն ու կազմակերպությունները՝ իրենց փաստաթղթաշրջանառությունը միատեսակ դարձնելու համար:
Նախագծով առաջարկվում է նախատեսել երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող միասնական ընթացակարգեր՝ ըստ խնամքի ձևերի, և օրինակելի ձևաթղթեր՝ ըստ խնամքի ձևերի, որոնք կկիրառվեն երեխայի խնամք տրամադրող բոլոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից: Ընթացակարգերը և համապատասխան օրինակելի ձևաթղթերը կազմվել են հիմք ընդունելով Օրենքի ու դրանից բխող ՀՀ կառավարության որոշումների պահանջները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը, ինչպես նաև սահմանել այն օրինակելի ձևաթղթերը, որոնք կիրառվում են երեխայի խնամք տրամադրելիս այն տարանջատելով՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպությունների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի (շուրջօրյա խնամքի բաղադրիչ) և ցերեկային կենտրոնների համար։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի առնչվում Կառավարության ծրագրի և ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 17-րդ կետից
Քննարկվել է
18.09.2025 - 03.10.2025
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Կարգավիճակ
Դիտումներ` 811
Տպել22.09.2025
Սույն նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել և հստակեցնել երեխայի խնամք տրամադրելու ընթացակարգերը՝ ապահովելով երեխայի շահերի գերակայությունը և խնամքի ծառայությունների տեսակների հստակ տարանջատումն ու կարգավորումը։