Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

  2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք հայտ ներկայացնեն TRACES համակարգում գրանցվելու համար:

  Միաժամանակ Հանձնաժողովի N 2024/2598 կանոնակարգի համաձայն՝ երրորդ երկրները, որոնք ցանկանում են ԵՄ արտահանել կենդանական ծագման արտադրանք պետք է ներկայացնեն երաշխիքներ, որ իրենց արտադրանքը համապատասխանում է ԵՄ ընդունված պահանջներին մասնավորապես որոշակի հակամանրէային դեղամիջոցների օգտագործման արգելքի կիրառման վերաբերյալ, որպեսզի կարողանան ներառվեն թույլտվություն ունեցող երրորդ երկրների ցանկում։ Հարկ է նշել, որ 2024/2598 կանոնակարգը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 3-ից։

  Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի   21-ի N 898-Ն որոշման  մեջ կատարել լրացում՝ համապատասխանեցնելով Եվրոպական Հանձնաժողովի N 2022/1255 կանոնակարգի պահանջներին։

 Անհրաժեշտ է նաև որոշման N 2 հավելվածի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենսդրությանը։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Եվրոպական Հանձնաժողովի ընդունած կանոնակարգերը ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար, դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց, հետևաբար անհրաժեշտ է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի  N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ինչի ընդունման արդյունքում ԵՄ N 2022/1255 կանոնակարգի պահանջները կտեղայնացվի ազգային օրենսդրությամբ, ինչը երաշխիք կհանդիսանա ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար՝ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

   «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5․1-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հանձնաժողովի կանոնակարգի պահանջները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում՝ ինչը կնպաստի շուկաների դիվերսիֆիկացմանը։

 

  • Քննարկվել է

    17.09.2025 - 07.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1073

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: