ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) ընդունումը պայմանավորված է փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների պաշտոնում ավելի պատրաստված և կառավարման բարձր հմտություններ ունեցող թեկնածուի, սահմանված կարգով, ընտրելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ:
Որոշման ընդունման համար հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի պաշտոնն առաջին հերթին ընկերության կառավարչի պաշտոն է և նա պետք է ունենա կառավարման և կազմակերպչական բարձր կարողություն, բացի այդ հնարավորություն է տրվում ավելի մեծ թվով բարձրագույն կրթությամբ քաղաքացիների մասնակցելու փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող մրցույթին, իսկ մրցութային հանձնաժողովին հնարավորություն է ընձեռվում մրցույթի մասնակիցներից, սահմանված կարգով, ընտրելու ավելի պատրաստված և կառավարման բարձր հմտություններ ունեցող թեկնածուի: Այս գործընթացի իրականացման համար իրավասու մարմնին լիազորություն է վերապահված որպես գործադիր մարմնին ներկայացվող պարտադիր պահանջ, ըստ անհրաժեշտության, սահմանել բարձրագույն կրթություն կամ համպատասխան բնագավառի բարձրագույն կրթություն:
Որոշման նախագիծը մշակել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ: «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը իրավասու մարմնին հնարավորություն է տալիս գործադիր մարմնի պաշտոնում աշխատելու համար ավելի պատրաստված և կառավարման բարձր հմտություններ ունեցող թեկնածու ընտրելու գործընթաց իրականացնել, որը արդյունքում՝ ընկերության արդյունավետ կառավարումը խթանելու է տվյալ բնագավառի զարգացումը, որն էլ բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից՝ ըստ ոլորտների: Որոշման ընդունումը՝ ի կատարումն է նշված ռազմավարական փաստաթղթի:
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
12.09.2025 - 27.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1167
Տպել