Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Գուրգեն Հարությունյան 10.09.2025 20:45:33 Սա խտրական վերաբերմունք է: Պետք է ուժի մեջ մտնի ընդունման ժամանակ: Սրանով պայմաններ եք ստեղծում, որ մարդիկ կոռուպցիոն և այլ միջոցներով խուսափեն մինչև 2026 թ. հուլիսի 1-ը զորակոչվելուց: Կրակն ընկանք, որ մեր էրեխեքին ժամանակին ուղարկեցինք բանակ: Ընդունվել է
2 Zara Tarverdyan 10.09.2025 22:56:59 Առաջարկում եմ արդեն ծառայության մեջ գտնվող տղաների վրա էլ ինչ որ ձև ազդի այս փոփոխությունը: Ընդունվել է մասամբ
3 Գոռ Գալստյան 10.09.2025 23:07:00 Կտրականապես դեմ եմ, զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը։ Այն իր մեջ ներառում է ծայրահեղ վտանգավոր երևույթներ։ Չեմ կարող մանրամասն թվարկել, որովհետև ոչ բարեկամ երկրները կարող են հետևություն անեն։ Ընդունվել է ի գիտություն
4 Գոռ Գալստյան 10.09.2025 23:14:25 Ռուսաստանի ծառայության կրճատման փորձը ցույց տվեց, թե ինչպես ոչ կանոնավոր հարաբերությունների կտրուկ աճ եղավ տարբեր ժամկետներում զորակոչված, բայց նույն ժամկետում զորացրված զինծառայողների միջև։ Նույնը նաև նկատվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև եվրոպական երկրներում։ Առաջարկություն ներկայացված չէ:
5 Տարոն Հարությունյան 11.09.2025 06:55:51 Դեմ եմ, որ օրենքը գործի 2026 թվականի հուլիսի 1-ից և չվերաբերի առաջիկա 2026 հունվարի ձմեռային զորակոչին Ընդունվել է
6 Արմինե Եղիազարյան 11.09.2025 07:46:08 Առաջարկում եմ այն տարածել նաև 2026թ. հունվարին 18 ամիսն լրացած զինծառայողների վրա, որպեսզի պահպանվի արդարության սկզբունքը։ Ընդունվել է
7 Avet Saroyan 11.09.2025 09:29:44 Այո’։ Հիանալի որոշում է, քանի որ սա ավելի է մոտիվացնում բապակ գնալուն։ Միանշանակ ԱՅՈ Ընդունվել է ի գիտություն
8 Արտեմ Պետրոսյան 11.09.2025 09:58:25 Բացակայում է որևէ հիմնավորում 24 ամիս ժամկետը 18 ամսով փոխարինելու, ավելի օրհասական անհրաժեշտություն է առկա 24 ամիս ժամկետն ավելացնել առնվազն 12 ամսով (իրական ծառայություն անցնեն զինապարտները՝ մարզվեն, գիտելիքներ ստանան, հմտանան իրենց զինվորական մասնագիտության մեջ) ՝ հիմք թշնամուն (թուրք ադրբեջանական տանդեմին) ՀՀ սուվերեն տարածքից դուրս վռնդելու (Կիրանց, Գեղարքւնիքի մարզից՝ Սոթքի հանքավայրի տարածք, Վերին և Ներքին Շորժայի տարածք, Վայոց Ձորի մարզից՝ Ջերմուկի հատված, Սյունիքի մարզից՝ Տեղ, Ներքին Հանդ գուղերի մոտաքայիքից և ամբողջ Արցախը) և ՀՀ քաղաքացիները գույքն վերադարձնելու իրական սեփականատերերին, սա կառավարության պոզիտիվ պարտավորությունն է։ Ուզում ես խաղաղություն պատրաստվիր պատերազմի՝ առավել ևս նման նենգ ու ստոր թշնամու (թուրք ադրբեջանական տանդեմ) դեմ։ Եթե սույն որոշումն ընդունվի այնպես ինչպես որ կա նշանակում է, որ կառավարության որոշ անդամներ սպասարկում են թշնամու (թուրք ադրբեջանական տանդեմի) շահերը, այլ բացատրություն ուղղակի չկա։
9 Արտեմ Պետրոսյան 23.09.2025 10:01:12 Եթե չեք ուզում ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում ուրեմն կծառայեք թուրք ադրբեջանական բանակում ս՞ա է ձեր ուզածը։ Խասքը չի վերաբերվում գիտության մեջ ներդրում ունեցող ծինապարտներին, բայց անգամ գիտնականներն ու բոլոր պետական ծառայողները պետք է բանակի, մարտավարական խնդիրները և ռազմավարությունների մասին գիտելիքներ ունենան։ Մինչև հիմա չի ընդունվել ռազմակրթական կառույցների մասին Օրենքը, մի գուցե դա շրջանառեք, դա է այսօր օրհասական որ թե ծառայության ժամկետների կրճատումը։ Կառավարության պարտավորությունն է ապահովել անվտանգությունը, վռնդել թշնոմուն ՀՀ սուվերեն տարածքից, ազատագրել Հայակական Արցախը, հարկ եղած դեպքում նաև ուժի միջոցով։ Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են՝ ինչպես դա արել են մեր Հայրերը․․․․ Առաջարկություն ներկայացված չէ:
10 Եվա Հովհաննիսյան 11.09.2025 10:20:20 Արդեն սկսել են Հայաստանի դեմիլիտարիզացիան Ալիևի հրամանով։ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է բանակը, որում ոչ մի պատիվ ունեցող մարդ երևի արդեն չի մնացել եթե այս ամենը գլուխները կախ կատարում են։ Ասեմ այսպես, Ադրբեջան կոչվածը վաղ թե ուշ սկսելու է պատերազմ և այդ պատերազմում մեռնողը դուք եք: Եթե ձեզ դա ձեռք է տալիս, շարունակըք նույն կերպով։ Առաջարկություն ներկայացված չէ:
11 Արման Կանդարյան 11.09.2025 10:26:11 Վերանայեք 12 ապրիլի 2018 թվականի N 404-Ն կառավարության որոշումը Առաջարկությունն օրենքի նախագծի հետ առնչություն չունի:
12 Արման Կանդարյան 11.09.2025 18:30:27 Առաջարկում եմ օրենքը տարածվի նաև առնվազն 2025 թվականին զորակոչված այն զինծառայողների վրա, որոնք առողջական խնդիր կամ խնդիրներ ունենալու պատճառով ճանաչվել են սահմանափակումով պիտանի ծառայության համար՝ առողջությունը չվատթարացնելու հիմնավորմամբ։ Ընդունվել է մասամբ
13 ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան 11.09.2025 11:01:22 ողջունելի է Ընդունվել է ի գիտություն
14 Artur Petrosyan 11.09.2025 12:20:13 Վաղուց էր պետք,լավ է ուշ քան երբեք:Նույնիսկ 1 տարի պետք է լինի, դրա փոխարեն բարձրացնելով աշխատավարձերը: Ընդունվել է ի գիտություն
15 Tamara Sahakyan 11.09.2025 12:42:39 Այո, 18 ամիս, համաձայն եմ Ընդունվել է ի գիտություն
16 Արմեն Մելքոնյան 11.09.2025 19:31:31 Միանշանակ կողմ եմ։ Պետք է շեշտադրում կատարել ոչ թե զինծառայության տևողությանը այլ որակին։ Ժամանակակից աշխարհում առաջնահերթությունը տրվում է ժամանակակից տեխնիկական և տակտիկական միջոցներով հագեցած մոբիլ ջոկատներին։ Այսպիսով կողմ լինելով նախագծին առաջարկում ժամկետային և զորահավաքային օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք կնպաստեն զինված ուժերի համապատասխանությանը ժամանակակից մարտահրավերներին։ Զինծառայողները իրենց պետք է կտրված չզգան քաղաքացիական կյանքից, բայց միևնույն ժամանակ զինծառայությունը պետք է լինի նպատակային։ Առաջարկում եմ մեծացնել զինվորներին հատկացվող արձակուրդների թիվը։ Միևնույն ժամանակ ավագ դպրոցներից սկսել պատանիների զինծառայությանը նախապատրաստման, ֆիզիկական ակտիվություն խթանման, մարտավարության ուսուցանման աշխատանքներ։ Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետներն ավելացվել են 25.07.2025թ. ՀՕ-260-Ն օրենքով:
17 Harut G 12.09.2025 05:16:19 Իսկ արդեն իսկ ծառայության մեջ գտնվող անձանց անցումային դրույթներով չի նախատեսվելու որոշկի արտոնություն ժամկետից` օրինակ 2_3 ամիս շուտ զորացրում, դա կարծում եմ ավելի արդարացված կլինի, կպահպանվի այդ անձանց հավասարության սկզբունքը Ընդունվել է մասամբ
18 Հասմիկ Անանյան 12.09.2025 07:49:38 Առաջարկում եմ – Սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած զինծառայողները պետական աջակցությամբ ստանան մեկ տարվա ընթացքում վճարովի մասնագիտական ուսուցում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի 50% փոխհատուցում։ Առաջարկությունն օրենքի նախագծի հետ առնչություն չունի:
19 Հասմիկ Անանյան 12.09.2025 07:51:08 Առաջարկում եմ նաև – Սահմանել, որ պարտադիր զինծառայողի ընտանիքին պետությունը յուրաքանչյուր ամիս տրամադրի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համարժեք նպաստ Առաջարկությունն օրենքի նախագծի հետ առնչություն չունի:
20 Հասմիկ Անանյան 12.09.2025 07:51:52 Առաջարկում եմ – Սահմանել, որ ուսանողները կարող են ծառայությունը կատարել փուլային ձևով (օր.՝ ամառային ամիսներին կամ 6+6 ամիս տարբերակով)՝ առանց ուսումնառությունը ընդհատելու։ Առաջարկը լրացուցիչ քննարկման և գնահատման կարիք ունի:
21 Արփինե Ղարիբյան 12.09.2025 16:11:53 Գաղափարը ողջունելի է, քանի որ կազմավորվելու է ավելի պրոֆեսիոնալ բանակ, սակայն հանուն արդարության եվ հավասարության՝ կարծում եմ, որ ավելի արդարացի եվ ողջամիտ կլինի օրենքի անցումային դրույթներում սահմանել, որ օրենքը կիրառվի արդեն իսկ տվյալ պահին ծառայության մեջ գտնվող անձանց վրա՝ որոշակի ժամկետով։ Հակառակ դեպքում պատկերացնել իրավիճակ՝ տվյալ ժամանակում զորացրվում են 2 անձ, որոնցից մեկը ծառայել է 18 ամիս, մյուսը՝ 24 ամիս. այսպիսով ստացվելու է անհավասար իրավիճակ ։ Ընդունվել է մասամբ
22 Եվա Նշանյան 12.09.2025 19:49:43 Անարդար կլինի, որ չազդի 2025թվականի ամառային զորակոչի զինծառայողների վրա։ Հոգեբանորեն կճնշվեն տղաները Ընդունվել է մասամբ
23 Anush Grigoryan 12.09.2025 22:04:26 Օրենքի նախագիծը այնքանով է նպատակահարմար, որ ծառայության ժամկետը կրճատելով շատերը արդեն իսկ չեն խուսափի զինծառայությունից։ Բայց կա մեկ խնդիր, որը կառաջարկեմ կարգավորել նույն օրենքով. արդեն իսկ ծառայության մեջ գտնվող զինվորներին, ովքեր օրենքը ուժի մեջ մտնելու պահից ծառայել են 6 ամիս կամ 1 տարի նրանց զորացրումը եվս կատարել 2 տարուց առնվազն 3-4 ամիս շուտ։ Ընդունվել է մասամբ
24 Արմիդա Ալվանդյան 12.09.2025 23:37:37 Առաջարկում եմ, որ օրենքն ուժի մեջ մտնի ընդունման պահից։ Եթե դա ինչ որ հիմնավոր պատճառներով հնարավոր չէ, ապա առնվազն այն պետք է տարածվի նաև օրենքի ուժի մեջ մտնելու պահին 18 ամիս ծառայած տղաների վրա։ Իսկ մնացած տղաներին պետությունը պետք է էական արտոնություններ տա։ Այլապես շատ խտրական և անհավասար պայմաններ ապահովող օրենք է դառնում։ Ընդունվել է մասամբ
25 Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 13.09.2025 00:03:55 Հարգելի՛ գործընկերներ, Գտնում ենք, որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի առաջ քաշումը ժամանակավրեպ է, ռիսկային և այս պահին չի համապատասխանում օրվա հրամայականին։ Տեսակետը ձևավորվել է մի շարք հասանելի տեղեկատվությունների վերլուծության հիման վրա, որոնք առկա են ԶԼՄ-ի և սոց․ ցանցերի տարբեր հրապարակումներում, ինչպես նաև բազմիցս հրապարակավ բարձրաձայնվել են մի շարք պետական պաշտոնատար անձանց կողմից մամուլի միջոցով և տարբեր ամբիոիններից։ Վերոհիշյալի համատեքստում գլխավորապես հաշվի է առնվել 2020 թվականի պատերազմից հետո շփման գծի երկարության շեշտակի մեծացումն ու դրանով առաջացած պահպանության խնդիրները, պատերազմի ելքով պայմանավորված ՀՀ ԶՈւ-ում առաջացած մի շարք խնդիրները, սահամազատման գործընթացի դանդաղումը, ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ ՍԶ պահպանության ներքո գտնվող շփման գծի որոշակի կանխատեսելի ռիսկային հատվածներն ու այնտեղ մարտական հերթապահության ներգրավված մշտական և պահեստազորայինների անձնակազմերի և նրանց առջև դրված խնդիրների հնարավոր անհամաչափությունը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ, որոնց բարձրաձայնումը և դրանցից հատկապես կարևորների շեշտադրումներն այս ձևաչափով գտնում ենք ոչ նպատակահարմար, թեկուզև դրանց մասին նախկինում հրապարակավ խոսվել է։ Հարկ ենք համարում նշել նաև, որ օրինագծի տեղեկանք-հիմնավորման մեջ չկա բավարար հիմնավորվածություն, թեկուզև՝ ոչ ակներև, որով հիմնավորված կարելի է համարել օրինագծի համաչափությունն առկա մարտահրավերներին (առնվազն հարկ է դիտարկել դիմացի կողմի չնվազող մարտաշունչ հռետորաբանությունը)։ Հաշվի առնելով վերը թվարկված դիտարկումները՝ առաջարկում ենք հետաձգել օրինագծի քննարկումը և դրան անդրադառնալ ՀՀ ԶՈւ հնարավոր արդյունավետ բարեփոխումների շոշափելի կատարողականի դեպքում կամ առհասարակ՝ ավարտին։ Միաժամանակ կարևորում ենք ՀՀ ԶՈւ բարեփոխումները նորարար մարտերի տրամաբանությանը համապատասխանեցնելու և ապագայում կանխատեսվող մարտահրավերներին դիմակայելու առումով։ Անշուշտ, հետագայում այս և մի շարք այլ օրենսդրական բարեփոխումներին անդրադառնալը կլինի օրվա հրամայական։ Ընդունվել է ի գիտություն
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: