Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի 374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատվել է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը (այսուհետ՝ Կարգ)։ 2025 թվականի մայիսի 14-ի ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» №ՀՕ-111-Ն օրենքի 7-րդ հոդվածով էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից օգտվող լիցենզավորված անձանց, բացառությամբ խմելու կամ ոռոգման ջրատարի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայան շահագործողների՝ այդ կայանի մասով, իրավունք է տրվել հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը հրաժարվելու էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չեն կարող: Տվյալ դրույթով սահմանված կարգավորման պրակտիկ կիրառությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Կարգում կատարել համապատասխան փոփոխություններ, քանի որ ներկայում «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվելու դեպքում լիցենզավորված անձն իրավունք չունի հետագայում հրաժարվելու դրանից։

Միաժամանակ, սահմանափակման ենթակա արտադրողների տեսակների ընդլայնմամբ պայմանավորված՝ լրամշակման են ենթակա Կարգում տվյալ արտադրողների մասով գործող իրավակարգավորումները, մասնավորապես՝ տվյալ տեսակի արտադրողների համար կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու պահանջի մասով։

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագիծը, որով՝

  • Սահմանվել է 2026 թվականի փետրվարի 1-ից օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երում, արևային և հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողները 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից հրաժարվելու (առանց տվյալ երաշխիքի վերականգնման իրավունքի) և մրցակցային շուկա մուտք գործելու ընթացակարգը․
  • Կարգում սահմանափակման ենթակա արտադրողների վերաբերյալ առկա իրավակարգավորումների մասով՝ հետագայում իրավական ակտերի կրկնակի փոփոխություններից խուսափելու նպատակով կոնկրետ այդ կայանների տեսակները թվարկելու փախարեն հղում է արվել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոններին, իսկ որոշակի դեպքերում Կարգով ևս ամրագրվել է տվյալ տեսակի արտադրողների համար կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու պահանջը․
  • Գործող ընթացակարգի պարզեցման և իրավական որոշակիության ապահովման նպատակով վերանայվել են կայանի նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենի (պատճենների) ներկայացման դեպքերը, մասնավորապես նախատեսվող փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ կայանի կառուցման համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կամ շինարարության թույլտվություն չպահանջվելու դեպքերում տվյալ փաստաթղթի ներկայացման անհրաժեշտությունը չի առաջանա․
  • Տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ՝ այդ թվում երաշխիքով սահմանված գումարը ՀՀ պետական բյուջե փոխանցելու գործընթացի մասով։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

 

4. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում գործող անձանց և վաճառվող էլեկտրաէներգիայի ավելացմանը՝ խթանելով շուկայի զարգացումը, ինչպես նաև շուկայի մրցակցային հատված մուտքի իրավունքի, առավել դյուրին, իրացմանը։

   

  • Քննարկվել է

    04.09.2025 - 20.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1196

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: