Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1.

Անհրաժեշտությունը

 

Կարգում առաջարկվող փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է՝

·                     աճուրդով կատարվող գնումների ընթացակարգերին ներկայացվող պահանջները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, որոնցում կատարված փոփոխությունների արդյունքում աճուրդի անցկացման փուլում հնարավոր հակամրցակցային համաձայնությունները բացառելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես լինում են դեպքեր, երբ մասնակիցները առաջարկում են այնպիսի ցածր գին, որի արդյունքում աճուրդին մասնակցող այլ կազմակերպություններ զրկում են գները նվազեցնելու հնարավորությունից: Հետևանքը լինում է այն, որ ցածր գնային առաջարկ ներկայացրածը ճանաչվում է ընտրված, իսկ մյուս մասնակիցների հայտերը մերժվում են: Ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, ինչի հիման վրա, հաշվի առնելով, որ չկա հաջորդող տեղ զբաղեցրած մասնակից աճուրդը համարվում է չկայացած:

Նախագծով նախատեսվում է սահմանափակել նման հնարավորությունը, նախատեսելով, որ եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, ապա աճուրդը սկսվում է նորից մնացած մասնակիցների միջև շարունակելով աճուրդի գործընթացը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Առկա կարգավորումները մասնակիցներին կարող են հնարավորություն ընձեռել բուն աճուրդի անցկացման փուլում խափանել գնման գործընթացը

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Աճուրդի անցկացման փուլում բացառել գնման ընթացակարգի միտումնավոր խափանումները

4.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում։

5.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

 

  • Քննարկվել է

    04.09.2025 - 19.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 970

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: