Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հայաստանի կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2021 թվականի հուլիսի 7-ից գործարկվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն), որը ներկայումս գտնվում է արդիականացման և վերազինման փուլում: Կենտրոնն ի թիվս այլ ստորաբաժանումների՝ իր կառուցվածքում ներառում է նաև զանգերի կենտրոնը և տեխնիկական սպասարկման բաժինը: Նշված կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարող անձինք են, և նրանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են աշխատանքային պայմանագրեր:

Կենտրոնի աշխատանքն իրականացվում է շուրջօրյա հերթափոխի միջոցով։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացիների կողմից ահազանգերը ստացվում են օրվա ցանկացած ժամի և այն պահանջում է արագ ու օպերատիվ արձագանք, ուստի Կենտրոնի աշխատողների կողմից նշված ահազանգերն ընդունվում և պատշաճ արձագանք են ստանում շուրջօրյա ռեժիմով:

 Կենտրոնի աշխատանքը ներառում է ահազանգերի շուրջօրյա ընդունում, գրանցում, դասակարգում, սպասարկում, ստացված տեղեկատվության ըստ ենթակայության փոխանցում, քաղաքացիներին խորհրդատվական, մասնագիտական տեղեկատվության տրամադրում, հոգեբանական աջակցության ցուցաբերում և այլ գործառույթներ։ Այս գործառույթների իրականացումը չի կարող սպասել, ձգձգվել կամ իրականացվել միայն ցերեկային ժամերին, քանի որ հանցագործություններն ու պատահարները տեղի են ունենում օրվա ցանկացած ժամի, և որոնք պահանջում են արագ և համապատասխան արձագանք:

Նշված ահազանգերի ստացման և դրանց անխափան արձագանքման ապահովման նպատակով՝ շուրջօրյա հերթափոխով է աշխատանքն իրականացվում նաև տեխնիկական սպասարկման բաժնում, քանի որ կապի հետ առնչվող յուրաքանչյուր խոտան կարող է հանգեցնել ահազանգերի ընդունման և արագ արձագանքման անհնարինության։ Ուստի, տեխնիկական սպասարկման բաժնի աշխատողների ներգրավվածությունը նաև օրվա գիշերային ժամերին ևս անհրաժեշտ է:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 139-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշումը (այսուհետ` Որոշում):

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել Կենտրոնի զանգերի կենտրոնի և տեխնիկական սպասարկման բաժնի շուրջօրյա` 24-ժամյա հերթապահությունը համապատասխանեցնել Օրենսգրքի կարգավորումներին՝ նշված աշխատողների աշխատանքը ներառելով Որոշմամբ սահմանված առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում:

 

  1. Կարգավորման նպատակն ու բնույթը.

Նախագծով առաջարկվում է Որոշումը լրացնել նոր 45-րդ կետով՝ որի համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի և տեխնիկական սպասարկման բաժնի աշխատողների աշխատանքները կներառվեն առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում։

     3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

    4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

 

     5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 1803-Լ որոշման 2-րդ հավելվածի 5-րդ՝ «Հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (112) ստեղծում ուղղությունից, որը միտված է օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծմանը և քաղաքացիներից ստացվող ահազանգերի ընդունման արդյունավետության բարձրացմանը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի և տեխնիկական սպասարկման բաժնի աշխատողների աշխատանքները կներառվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշմամբ սահմանված ցանկում:

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    02.09.2025 - 17.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1174

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: