Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«—-»--------- 2025 թվականի N-————Ն

 

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11․1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Ն
Փաշինյան

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

«---»------2025թ․ N----- Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1․ Սույն պահանջներով սահմանվում են ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները։

2․ Գնման գործընթացի միջոցով ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների (այսուհետ՝ ներհամայնքային երթուղիներ) սպասարկումը կազմակերպվում է «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

3․ Ներհամայնքային երթուղիները (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև) սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է մատչելի լինեն տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) և համապատասխանեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին։

4․ Գնման գործընթացի միջոցով կազմակերպվող ներհամայնքային  երթուղիների  սպասարկումն իրականացվում է չվացուցակի և սահմանված ուղեգծով երթուղու սխեմայի  հիման վրա: 

5․ Ներհամայնքային երթուղիների չվացուցակները և երթուղու սխեման հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

  1. Գնման գործընթացի շրջանակկներում ներհամայնքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը սահմանվում է Ձև 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան։

Ձև 1

№ Հ/Հ

Անվանումը

1․

Ընդհանուր պահանջներ՝

-          Շարժակազմի տիպ

-          Շարժակազմի տեսակ

-          Արտադրման տարեթիվ

-          Պահանջվող նորմատիվ իրավական ակտերին համապատասխանություն

1)

Տեղատարողություն՝

- ընդհանուր տեղատարողություն, ուղևոր

- նստատեղերի քանակ, հատ

- շարժակազմի սրահում հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված նստատեղերի քանակ, հատ

2)

Շարժակազմի չափսեր

ա․

Չափսեր՝

-          երկարություն, մմ․

-          լայնություն, մմ․

-          բարձրություն, մմ․

3)

Այլ չափեր

ա․

Հատակի բարձրությունը երթևեկելի մասից, մմ

բ․

Թույլատրելի առավելագույն քաշը ոչ ավելի, տոննա

գ․

Գետնից նվազագույն բարձրությունը ոչ պակաս, մմ-ից

դ․

Մոտեցման և հեռացման անկյուններ ոչ պակաս, աստիճան (՛)

2․

Շարժիչ

1)

Շարժիչի տեսակ

2)

Շարժիչի հզորություն, կՎտ

3)

Բնապահպանական դաս

4)

Օգտագործված վառելիքի տեսակ

5)

Շարժիչի տեղակայման վայրի պահանջներ

6)

Վառելիքի մատակարարման համակարգի պահանջներ

7)

Վառելիքի խնայողության պահանջներ

3․

Փոխանցման տուփ և ղեկային համակարգ

1)

Փոխանցման տուփ

2)

Կամրջակներ

3)

Ղեկային կառավարման համակարգ

4․

Կախոցներ

5․

Անիվներ

1)

Անվադողեր, տեսակ

2)

Անիվներ, չափսեր

6․

Արգելակման համակարգ

1)

Աշխատանքային ռեժիմի պահանջներ

2)

Կայանման ռեժիմի պահանջներ

3)

Պահեստային մասերի պահանջներ

4)

Օժանդակ պահանջներ

7․

Թափք

1)

Դռներ

2)

Բռնակներ և ձողեր

3)

Թափքի ներկում

4)

Ուղևորի կողային դռան շարժիչ մեխանիզմ

8.

Սրահ

1)

Հատակ

2)

Ապակիներ՝ դիմապակի, կողային և հետևի ապակիներ

3)

Սրահի միջնորմ, վարորդի նստատեղի տարանջատում և դռների մուտք

4)

Էլեկտրոնային ենթակարգավորման սարքավորումների և տեղակայման  համար սահմանված չափորոշիչներ

5)

Վարորդին դուռը բացելու ազդանշան տալու սեղմակոճակ

6)

Հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման-իջեցման մուտքի մատչելիության ապահովում

7)

Ուղևորների տեղեկատվական համակարգ

8)

Ուղևորների նստատեղեր, հատ

9)

Վարորդի խցիկ և աշխատանքային վայր

10)

Նստատեղերի դասավորվածության համապատասխանությունը տվյալ փոխադրմանը

11)

Նստատեղերի համար նախատեսված նյութ

9.

Տաքացման, հովացման և օդափոխության համակարգեր

1)

Նախնական տաքացում և ներքին ջեռուցման համակարգ

2)

Օդորակիչ և ջեռուցման համակարգ

10.

Էլեկտրասարքավորումներ

1)

Ցանցում անվանական լարումը, Վ

2)

Վերալիցքավորվող մարտկոցներ

11.

Արտաքին և ներքին լուսային սարքերի համապատասխանություն

12․

Հակահրդեհային համակարգ

1)

Սրահում

2)

Վարորդի խցիկում

13․

Հետին տեսանելիության հայելի

14․

Քարշակ սարք

15․

Շարժակազմի գույնը՝ ըստ RAL կատալոգի

16․

Անվտանգությանը ներկայացվող պահանջներ

1)

Տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական

2)

Արտադրողի կողմից նախատեսված ցուցատախտակ կամ դրա համար նախատեսված հատված

3)

Վթարային ելքերի և նրանց կիրառման անհրաժեշտ միջոցներ

         7․ Ներհամայնքային երթուղիների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է Ձև 2-ում։

Ձև 2

Ժամանակացույցի տեսակը (ID)

Օրվա Ժամեր

Երթուղու ուղղություն

Հակադարձ ուղղություն

 

Երթերի քանակ

Ժամանակահատվածը նախորդ մեքենայի մեկնումից հետո (րոպե)

Երթերի քանակ

Ժամանակահատվածը նախորդ մեքենայի մեկնումից հետո (րոպե)

 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

8․ Ներհամայնքային երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ Ձև 3-ում

Ձև 3

Տարեթիվ

Ավտոբուսի նվազագույն վազքը կիլոմետրով (կմ)

Ավտոբուսի առավելագույն վազքը կիլոմետրով (կմ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.09.2025 - 18.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 874

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի հավելվածով հաստատվող պահանջների. 1. 4-րդ և 5-րդ կետերը անհարկի կրկնում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 3-րդ մասի պահանջները, իսկ 4-րդ կետը նաև՝ սխալ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.09.2025

2. Հստակեցման կարիք ունի, ով և ինչի հիման վրա է սահմանում գնման գործընթացի շրջանակներում ներհամայնքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագրերը։ Միաժամանակ, Ձև 1-ով նախատեսված չափորոշիչները սպառիչ չեն, ինչպես նաև առկա է կրկնություն։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.09.2025

3. Ձև 2-ում՝ - Անհասկանալի է «Ժամանակացույցի տեսակը (ID)» հասկացությունը, ներքաղաքային երթուղիների չվացուցակները պետք է լինեն մի տեսակի, որը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, երևի լսել են, որ Խորհրդային տարիներին երթուղիները անձնագրավորված են եղել, կարծում եմ, որ (ID)-ն դրան է վերաբերվում, ներկայումս օրենսդրությամբ նման կարգավորում չկա։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: