««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի
4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում․
1) 13-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
2) լրացնել նոր 14-17-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․
«14) ծառայություններ մատուցող՝ գույքի գնահատման ծառայություններ մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում մատուցում կամ մտադիր է մատուցել նման ծառայություններ Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ՝ այն գնահատման ծառայությունների, որոնց պատվիրատուն հանդիսանում է պետությունը կամ համայնքը․
15) ծառայություններ մատուցողների ռեեստր՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցողների ռեեստր, որը հանդիսանում է ծառայություններ մատուցողների բաց ցուցակ և վարվում է ծառայություններ մատուցողի հաշվառման երկրի (կամ հիմնադրման վայրի) լիազոր մարմնի կողմից.
16) Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր` ռեեստր, որը ներառում է տեղեկատվություն այն գնահատողների և գնահատման կազմակերպությունների վերաբերյալ, որոնք մատուցում կամ մտադիր են մատուցել գույքի գնահատման ծառայություններ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում, և որը վարվում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից.
17) Ռեցիպիենտ երկիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այն պետությունը, որի տարածքում Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառված գնահատողների և գնահատման կազմակերպությունների կողմից իրականացվում է գույքի գնահատման ծառայությունների մատուցում։»։
Հոդված 2․ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «ու» տառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «գնահատողին» բառից հետո լրացնել «և ծառայություններ մատուցողներին» բառերը։
Հոդված 3․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ ծառայություններ մատուցողի» բառերը։
Հոդված 4․ Օրենքի 16-րդ հոդվածում․
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գնահատման կազմակերպության, գնահատողի և ծառայություններ մատուցողի իրավունքներն ու պարտականությունները»,
2) 1-ին մասի 3-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
3) 1-ին մասը լրացնել նոր 4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«4) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ գործող որակավորման վկայականի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:»,
4) 2-րդ մասի 6-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
5) 2-րդ մասը լրացնել նոր 7-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«7) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ լիազոր մարմնում հաշվառված լինելու հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու։»,
6) 3-րդ մասի 9-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
7) 3-րդ մասը լրացնել նոր 10-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«10) Ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատողի մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմնին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով։ Սույն կետով նշված տեղեկատվությունը լիազոր մարմին յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցմանը՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը։»,
8) լրացնել նոր 5-6-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ․
«5․ Ծառայություններ մատուցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ իր հաշվառման (հիմնադրման) երկրի տարածքում ստացած թույլտվության (եթե այդպիսին առկա է), ինչպես նաև ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունում ստացած մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու և գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, այն պայմանով, որ այդ ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է իր հաշվառման (հիմնադրման) երկրի ծառայություններ մատուցողների ռեեստրում:
6․ Ծառայություններ մատուցողը պարտավոր է իր գրանցման (հիմնադրման) պետության իրավասու մարմնին տեղեկացնել ռեցիպիենտ երկրների տարածքներում անվճար, անժամկետ, չծանրաբեռնող և ծանուցողական հիմունքներով գնահատման գործունեություն իրականացնելու (գույքի գնահատման ծառայություններ մատուցելու) մտադրության մասին՝ նշված տեղեկատվությունը ծառայություններ մատուցողների ռեեստր մուտքագրելու համար։»։
Հոդված 5․ Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ ծառայություններ մատուցողի» բառերը։
Հոդված 6․ Օրենքի 19-րդ հոդվածում․
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գնահատման կազմակերպությանը, գնահատողին և ծառայություններ մատուցողին ներկայացվող սահմանափակումները»,
2) 1-ին մասում «և գնահատողն» բառերը փոխարինել «գնահատողը և ծառայություններ մատուցողն» բառերով։
Հոդված 7․ Օրենքի 23-րդ հոդվածում․
1) 2-րդ մասի 7-րդ կետում «և» տառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «գնահատողների» բառից հետո լրացնել «և ծառայություններ մատուցողների» բառերը,
2) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարին, ծառայություններ մատուցողներին, գնահատման կազմակերպության ղեկավարին, գնահատողին և ծառայություններ մատուցողին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ.»,
3) 2-րդ մասի 11-րդ կետում «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը,
4) լրացնել նոր 3-րդ մաս հետևյալ բովանդակությամբ․
«3․ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում լիազոր մարմինը՝
1) ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր․
2) ծառայություններ մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետությունում գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրության խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է՝ ծառայութններ մաուցողների հաշվառման (հիմնադրման) երկրի իրավասու մարմնին․
3) գնահատողներից, գնահատման կազմակերպություններից ստացված՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու մտադրության մասին տեղեկության հիման վրա, վերջիններիս վերաբերյալ տեղեկությունները ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում՝ այդ տեղեկատվությունը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում․
4) ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատողների և գնահատման կազմակերպությունների գնահատման գործունեության վերաբերյալ շահագրգիռ անձից բողոք ստացվելու դեպքում այդ բողոքը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ռեցիպիենտ երկրի իրավասու մարմին․
5) գնահատողների և գնահատման կազմակերպությունների կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում օրենսդրությունը խախտելու դեպքում, ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա, ապահովում է խախտումների և ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում․
6) գնահատողների և գնահատման կազմակերպությունների կողմից ռեցիպիենտ երկրի՝ գույքի գնահատման բնագավառում այն նորմատիվ իրավական ակտերի խախտման դեպքում, որոնցով նախատեսվում է գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի կասեցումը և (կամ) այդ իրավունքից զրկումը, ռեցիպիենտ երկրի իրավասու մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա, ապահովում է խախտման ու ներգործության միջոցների վերաբերյալ տեղեկատվության ներառումը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում՝ գնահատողների, գնահատման կազմակերպությունների՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակումը․
7) գնահատողների և գնահատման կազմակերպությունների՝ ռեցիպիենտ երկրի տարածքում գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքի սահմանափակման համար հիմքերի վերացման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում։»։
Հոդված 8․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը պետք է ընդունվեն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան, 2025 թ.
-
Քննարկվել է
20.08.2025 - 09.09.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1329
Տպել