ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2025թ. N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Արագածի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ կետով.
«4. «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00775), «ԱՊԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00773), «ԹԱԼԻՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00760) և «ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00774) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
2) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Բաղրամյանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 5-րդ կետով.
«5.«ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ) ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00731), «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 38.140.00877) և «ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00732) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմավիր մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
3) որոշման N 3 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Արարատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 10-րդ կետով.
«10. «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00832), «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 77.120.00571), «ՎԵԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00898) և «ԱՐԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 13.140.00335) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արարատի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
4) որոշման N 4 հավելվածի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ճամբարակի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 6-րդ կետով.
«6. «ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01104), «ՍԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.889405), «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01074), «ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 58.140.00141), «ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01053) և «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ» (պետական գրանցման համարը՝ 76.140.00379) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
5) որոշման N 5 հավելվածի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 6-րդ կետով`
«6. «ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.56556), «ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00892), «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00894), «ՏԱՇԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00900) և «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00899) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Լոռու մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
6) որոշման N 6 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Բերդի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 10-րդ կետով.
«10. «ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00973), «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01019) և «ՆԻԿՈԼԱՅ ՆԱՍԻԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.22562) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տավուշի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
7) որոշման N 7 հավելվածի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Նաիրիի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 5-րդ կետով.
«5.«ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00782), «ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00829), «ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00759), «ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00837) և «ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ» (պետական գրանցման համարը՝ 11.140.01075) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կոտայքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
8) որոշման N 8 հավելվածի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «IV. Մեղրու տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 10-րդ կետով.
«10. «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00769), «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00770), «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00771), «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01255) և «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00469) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
9) որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «V. Ամասիայի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.
««ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.741814), «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00707) և «ԱՐԹԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00716) և «ԱՐԹԻԿԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 15.140.00197) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շիրակի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:».
10) որոշման N 10 հավելվածի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Վայքի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 12-րդ կետով.
«12. «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 65.120.1323316) և «ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 20.140.00174) փակ բաժնետիրական ընկերությունները՝ միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:»:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված վերակազմակերման արդյունքում ստեղծվող ընկերությունները (այսուհետ` Ընկերություններ) հանդիսանում են միաձուլման ձևով վերակազմակերպվող ընկերությունների (այսուհետ` միաձուլվող ընկերություններ) իրավահաջորդը, և միաձուլվող ընկերությունների իրավունքներն ու պարտականություններն անցնում են Ընկերություններին՝ փոխանցման ակտերին համապատասխան:
3. Ընկերությունների` բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացում`
1) հաստատել միաձուլման պայմանագրերը, փոխանցման ակտերը, միաձուլման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, Ընկերությունների կանոնադրությունները.
2) ապահովել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից բխող գույքային իրավունքների և կանոնադրությունների գրանցումները, ինչպես նաև միաձուլվող ընկերությունների գործունեության դադարեցման պետական գրանցումը` Ընկերությունների հաշվին․
3) ձևավորել ընկերության գործադիր մարմին կամ նշանակել գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացում` Ընկերությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ պայմանագրի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով Ընկերությունների միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան