ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆԱՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող
նախարարի 2011 թվականի մայիսի 3-ի «Համայնքային ծառայողների վերապատրաuտման կարգը
սահմանելու մասին» N 05-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին և «Վերապատրաստման
կարգը, միավորների սահմանման հիմնական սկզբունքները, վերապատրաստման կարիքները
գնահատելու, ինչպես նաև կազմակերպությունների ընտրության կարգը և իրականացնող
կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանաջները սահմանելու մասին» հրամանների
նախագծերիի ընդունման
1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝
«Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։
Նախագծի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2021 թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
հաստատելու մասին» № 1902-Լ որոշման հավելված № 1-ի «Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի իրականացումն ապահովելու նպատակով, որով
նախատեսվում է «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների
իրականացում»։
2․ Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Վերապատրաստման կարգը, միավորների սահմանման հիմնական սկզբունքները, վերապատրաստման
կարիքները գնահատելու, ինչպես նաև կազմակերպությունների ընտրության կարգը և իրականացնող
կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանաջները սահմանելու մասին» հրամանի նախագծի
(այսուհետ՝ նախագիծ) ընդունման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ
վերապատրաստման համակարգն ամբողջովին չի ապահովում համայնքային ծառայողների մասնագիտական
գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման գործընթացը։
Նախագծով ներդրվում է վերապատրաստման միասնական կարգավորում, որը նախատեսում է՝
վերապատրաստման կարիքների գնահատման մեխանիզմ,
ոլորտային վերապատրաստման հնարավորություններ,
գնահատման և թեստավորման գործընթացի կիրառում,
ֆինանսավորման աղբյուրների հստակեցում,
վերապատրաստման որակյալ կազմակերպման համար հիմք հանդիսացող չափորոշիչներ։
3․ Առկա իրավիճակը․
Գործող կարգը սահմանում է վերապատրաստման ընդհանուր ընթացակարգ՝ առանց կարիքների
գնահատման և ոլորտային առանձնահատկությունների ամրագրմամբ։ Վերապատրաստումները հիմնականում
անցկացվում են առկա ձևաչափով՝ դասախոսություններով և գործնական պարապմունքներով, առանց հեռավար
ուսուցման հնարավորության, մասնակիցների գիտելիքների գնահատման և ստուգման գործիքակազմի։
Բացի այդ, գործող կարգով նախատեսված չէ վերապատրաստող կազմակերպությունների որակավորման
պահանջների սահմանումը, ինչը խոչընդոտում է գործընթացի թափանցիկությանն ու արդյունավետությանը։
4․ Կարգավորման նպատակը․
Կարգավորման նպատակն է ապահովել համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի
ամբողջական, համակարգված և արդյունքահեն մոտեցում՝
կարիքների գնահատման ձևականացված մեխանիզմի ներդրմամբ,
ոլորտային վերապատրաստման ծրագրերի մշակումամբ և հաստատմամբ,
ժամանակակից ուսուցման ձևերի (ներառյալ՝ հեռավար) ներմուծմամբ,
մասնակիցների գիտելիքների և ունակությունների գնահատման հստակ չափանիշներով։
5․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
ներդնել վերապատրաստման գործընթացի միասնական համակարգ,
ապահովել կարիքների օբյեկտիվ գնահատում և համարժեք վերապատրաստում,
իրականացնել ուսուցման ընթացքի և արդյունքների մշտադիտարկում,
կիրառել գիտելիքների գնահատման գործիքներ (թեստավորում),
ապահովել հեռավար ուսուցման ներառական հնարավորություններ,
վերապատրաստումը կազմակերպել՝ ելնելով համայնքային ծառայողների կոնկրետ մասնագիտական
կարիքներից։
6. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի
34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում
կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:
7․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
8. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը,
ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք
փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների
բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:
9․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների անհրաժեշտության բացակայության մասին․
«Վերապատրաստման կարգը, միավորների սահմանման հիմնական սկզբունքները,
վերապատրաստման կարիքները գնահատելու, ինչպես նաև կազմակերպությունների ընտրության
կարգը և իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանաջները սահմանելու
մասին» հրամանի նախագծի ընդունմամբ ուժը կորցրած պետք է ճանաչվի Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարի 2011
թվականի մայիսի 3-ի «Համայնքային ծառայողների վերապատրաuտման կարգը սահմանելու մասին» N
05-Ն հրամանը։
-
Քննարկվել է
07.08.2025 - 22.08.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1322
Տպել