ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- #Արտոնություններ,
- #արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու մասին,
- #Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ,
- #Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում երեխաների խնամքի համար գանձվող 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում երեխաների խնամքի համար գանձվող 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու մասին» թիվ 114-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 10․07․2025 թվականի 921-Ն որոշման ընդունմամբ, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը սահմանելու մասին» N 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած է ճանաչվել, որի արդյունքում նախադպրոցական հաստատություններ հաճախող «․․․․ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց» երեխաների համար պետական ֆինանասավորում չի հատկացվելու, ուստի անհրաժեշտություն է առաջացել զեղչի արտոնություն սահմանել նաև վերոնշյալ անձանց երեխաների համար։ Նոր որոշումով զեղչի արտոնություն է սահմանվում նաև մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ հաճախող ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար։ Համայնքն իր վրա է վերցնում նշված խմբի երեխաների խնամքի համար գանձվող տեղական վճարի բեռը։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և/կամ վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին, իսկ տեղական տուրքերի և/կամ վճարների արտոնություններ են տեղական տուրքի և/կամ վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և/կամ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքը և/կամ վճարի վճարումից ազատումը:
Վաղարշապատ համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը իրականացվում է Վաղարշապատ համայնքի բյուջեից՝ երեխա-թվով: Վաղարշապատ համայնքում նախադպրոցական կրթության ոլորտում տեղական վճարների գծով արտոնություններ գործել են. հիմք ընդունելով այդ փաստը՝ Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման դեպքում բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 114-Ն որոշման առաջին մասի 4-րդ կետոի համաձայն` բազմազավակ ընտանիքի 4-րդ և հաջորդ երեխայի/երեխաների, նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ երեխաների համար սահմանվում է՝ 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար՝ 100%-ի չափով արտոնություն:
Առաջարկվում է նաև փոփոխություն կատարել նշված կետում, քանի որ այն հանդիսանում է տարընթերցման պատճառ, որպեսզի զեղջի արտոնությունի օգտվեն 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի երեխաները:
Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի երեխաների համար 50%-ի չափով, նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 3-րդ երեխայի համար՝ 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 100%-ի չափով:»:
2) Որոշման 1-ին կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«5) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով:»:
3) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 5-րդ» բառերով:
4) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:» բառերով:
Ընդ որում առաջարկում ենք, ավագանու նշված որոշուման դրույթները տարածել 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
07.08.2025 - 22.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Վաղարշապատի համայնքապետարան
Դիտումներ` 1124
Տպել