Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 887-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է հիշյալ որոշման հավելվածի մի շարք կետերով նախատեսված միջոցառումների ժամկետների և ֆինանսական միջոցների աղբյուրների վերանայման անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի 4-րդ, 7-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումնբերի շրջանակներում պետք է մշակվեն և ընդունվեն հետևյալ ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագծերը․
1 «Թունելի վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրաման․
- «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվություն տալու կարգը և փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում․
- «Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում․
- «Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում:
Պետք է նշել, որ Օրենքի 4.1-րդ գլխով նախատեսված մի շարք դրույթների իրականացումը պայմանավորված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության հետ առնչվող հետևյալ երկու ԵԽ հրահանգների (այսուհետ՝ հրահանգներ) կիրառման պահանջներով․
- 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/54/ԵՀ «Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող նվազագույն անվտանգության պահանջների մասին»․
- 2008 թվականի նոյեմբերի 19-ի 2008/96/ ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին»։
Հաշվի առնելով, որ հրահանգներով նախատեսված պահանջների շրջանակերում նախատեսվում է իրականացնել մի շարք գործընթացներ, որոնք կարող են իրականացվել միայն ճանապարհային ենթակառուցվածքների, այդ թվում նաև թունելների, անվտանգության ոլորտում փորձառու փորձագետների կողմից, ուստի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է մի շարք միջազգային զարգացման գործընկեր կազմակերպություններին (այդ թվում նաև ԵՄ-ին) ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման համակարգի ներդրման և մեթոդական փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանին աջակցություն տրամադրելու նպատակով։
Մասնավորապես՝
- թունելնմերի անվտագության հետ կապված մեթոդաբանական փաստաթղթերի մշակումը նախատեսվում է իրականացնել Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ներդրումային ֆոնդի կողմից ֆինանսավորվող Քաջարանի թունելի կառուցման վարկի տեխնիկական աջակցության կոմպոնենտի շրջանակներում, որով նախատեսվում է՝ կարգավորման շրջանակի մեթոդաբանության և ճանապարհային թունելների անվտանգության մեթոդաբանական փաստաթղթերի, շահագործման և պահպանման կառավարման համակարգի մշակման, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների ցանկի պատրաստման խորհրդատվական ծառայություններ։ Նշվածի շրջանակներում կմշակվեն Օրենքի կիրակումը ապահովող միջոցառումներով ճանապարհային անվտանգությանը առնչվող բոլոր ենթաօրենսդրական ակտերը.
- Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման մեթոդաբանության մշակումը նախատեսված է Համաշխարհային բանկի աջակցությամբ Ճանապարհային անվտանգության գլոբալ հաստատության (GRSF) հետ իրականացվող «Հայաստանի ճանապարհային անվտանգության կառավարման ուսումնասիրում» ծրագրի շրջանակներում։ Միաժամանակ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ներկայումս իրականացվում է Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության գնահատման փորձնական ծրագիր՝ «Ճանապարհների գնահատման միջազգային ծրագիր» կազմակերպության (iRAP) կողմից, որի շրջանակներում է նախատեսվում է իրականացնել Մ-6, Վանաձոր(Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն), որից հետո կիրականացվի ճանապարհային անվտանգության գնահատման և վարկանիշավորման մեթոդաբանության մշակումը։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ՀՀ-ում շենք-շինությունների, այդ թվում նաև ճանապարհների, ու դրանց համալիրների կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրանց թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը և դրանց հետ փոխկապակցված գործառույթները, ուստի տարբերակվում են՝ կախված օբյեկտի ռիսկայնության աստիճանից` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, ուստ Որոշման հավելվածի 7-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության որոշման ընդունելու անհրաժեշտություն չկա:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է վերանայել Որոշման հավելվածի 4-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումներով նախատեսված նախագծերի ներկայացման և ընդունելու ժամկետները և երկարաձգել համապատասխանաբար՝
- «Թունելի վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունումը 2026 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ,
- «Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացման ժամկետը սահմանել՝ 2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ, իսկ ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ,
- «Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացման ժամկետը սահմանել՝ 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ, իսկ ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ։
Միաժամանակ, քանի որ ՀՀ կառավարության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ՀՀ-ում շենք-շինությունների, այդ թվում նաև ճանապարհների, ու դրանց համալիրների կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրանց թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը և դրանց հետ փոխկապակցված գործառույթները, ուստի առաջարկվում է Որոշման 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
Բացի այդ հաշվի առնելով, որ Որոշման հավելվածով նախատեսված մի շարք միջոցառումները իրականացվելու են միջազգային զարգացման գործընկեր կազմակերպությունների, այդ թվում նաև՝ ԵՄ, ԱԶԲ, ՀԲ և այլ, աջակցությամբ, ուստի առաջարկվում է Որոշման հավելվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված միջոցառումների ֆինանսական ապահովման այբյուրենրը «Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը» սյունակում այդ միջոցառումների համար նշել՝ Օրենքով չարգելված այլ միջոցներ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- 5. Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովելու ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ, 13-րդ 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված միջոցառումների նախագծերի պատշաճ նախապատրաստումը՝ հաշվի առնելով միջքազգային փորձը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների կողմից ներկայացված դիրքորոշումները ողջամիտ ժամկետներում։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում Որոշմամբ 2024-2025թթ․ արդեն իսկ մշակվել և ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր։
-
Քննարկվել է
05.08.2025 - 20.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1021
Տպել