ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
- Հաստատել՝ մենթոր հաստատությունների (նախադպրոցական) ընտրության կարգը՝
համաձայն Հավելված 1-ի:
- Սահմանել մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները՝ համաձայն Հավելված 2-ի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված 1
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի 2025 թվականի -ի N –Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԵՆԹՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական մենթոր ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
- Մենթոր հաստատություններն ընտրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման, հաստատությունների բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար:
- Մենթոր հաստատությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և վերանայվում է առնվազն 3 տարին մեկ անգամ:
- Ցանկը ձևավորվում է՝ հիմք ընդունելով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից ներկայացված առաջարկությունները:
- Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90 %).
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30 %).
- նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:
- Հաստատությունը ցանկից հանելու հիմքերը.
- հիմնադրամի կողմից հաստատության գործունեության մշտադիտարկման ամենամյա հաշվետվությունը.
- Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքները.
- հաստատության գործունեության կասեցումը:
- Մենթոր հաստատությունների թիվը յուրաքանչյուր մարզում առնվազն 2-ն է, Երևան քաղաքում՝ 4-ը:
- Ըստ անհրաժեշտության՝ ցանկը պարբերաբար կարող է թարմացվել:
Հավելված 2
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի 2025 թվականի -ի N –Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Սույն կարգով կարգավորվում են մենթորական աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:
- Նախադպրոցական Մենթոր ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ հաստատություն) կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ) հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և, ըստ անհաժեշտության, վերանայվում է ամեն տարի՝ մինչև մայիսի 30-ը:
- Հաստատությունն իրեն կցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ համագործակության շրջանակում՝
- իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ և մշտադիտարկումներ՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրման, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման ուղղություններով.
- կազմակերպում է մանկավարժական աշխատողների համար բովանդակային և մեթոդական բնույթի աջակցություն.
- ապահովում է հետադարձ կապ մեթոդամանկավարժական, բովանդակային, կառավարման ուղղություններով իրականացվող աշխատանքներում։
- Մենթորական աշխատանքների իրականացման համար հաստատությունը տվյալ մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան՝ մանկավարժական աշխատողներից առաջադրում է նախադպրոցական կրթության մենթորի (այսուհետ՝ մենթոր) 5 թեկնածու:
- Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից՝ հարցազրույցի միջոցով:
- Մենթորական աշխատանքներն իրականացվում են ծրագրի ղեկավարի՝ հաստատության տնօրենի, համակարգողի, մենթորի, հաստատության հաշվապահի միջոցով։
- Ծրագրի ղեկավարը՝
- կազմում է մենթորների հավակնորդների ցանկը և մինչև մայիսի 30-ը ներկայացնում հիմնադրամին.
- կազմում է մենթորական աշխատանքների պլանը և ժամանակացույցը և հիմնադրամի հետ համաձայնեցնելուց հետո մինչև մարտի 30-ը հաստատում.
- համակարգում է մենթորների աշխատանքները՝ պլանի և ժամանակացույցի համապատասխան.
- ապահովում է սահմանված աշխատանքների կատարումը՝ հիմնադրամի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան.
- իրականացնում է մենթորների աշխատանքի մշտադիտարկում և գնահատում․
- համակարգում է հաշվետությունների կազմման և սահմանված ժամկետներում ներկայացման աշխատանքները․
- հավաքագրում և հիմնադրամին է ներկայացնում աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները.
- ապահովում է հետադարձ կապ հիմնադրամի և մենթորների միջև.
- իրականացնում է մենթորական աշխատանքներ.
- կարող է հանդես գալ նաև որպես ծրագրի համակարգող:
- Մենթորը սահմանված ժամանակացույցի համաձայն՝
- ցանկում ընդգրկված նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար իրականացնում է վերապատրաստումներ, խորհրդատվություններ, մասնագիտական աջակցություն, մշտադիտարկումներ՝ նպաստելով նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը.
- հավաքագրում, վերլուծում և ծրագրի ղեկավարին է ներկայացնում մանկավարժական աշխատողների կողմից նախադպրոցական կրթության բովանդակության լավարկմանն ուղղված առաջարկներ.
- կազմում և ներկայացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
- Ծրագրի համակարգողը՝
- ապահովում է հիմնադրամի և մենթորների հետ պայմանագրերի (համաձայնագրերի) կնքումը․
- ապահովում է մենթորների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունների պատշաճ ներկայացումը․
- վերահսկում է պայմանագրերի (համաձայնագրերի) կետերի կատարումը:
- Հաստատության հաշվապահը՝
- ծրագրի ղեկավարի և մենթորների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր (համաձայնագրեր)․
- «Պետական եկամուտների կոմիտե» համակարգում ապահովում է տվյալ ծրագրի աշխատակիցների գրանցումները․
- իրականացնում է պայմանագրերով նախատեսված վճարումները․
- ապահովում է ֆինանսական հաշվետվությունների որակը։