Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ» ԿԱՄ «ՏԵՂԱՅԻՆ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Իրավական ակտի ընդունման համար հիմք է հանդիսանում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ (մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները) կետը, ինչպես նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքի 26.1-ին հոդվածը (Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը)։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» և «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոխելու կամ դադարեցնելու կարգի, նախապայմանների և չափանիշների սահմանման անհրաժեշտությամբ։

Այն միտված է կանոնակարգելու կազմակերպությունների դասակարգումը՝ ըստ հանրային նշանակության, ծավալած գործունեության և տարածքային սփռվածությամբ։ Տարբերակված մոտեցման հիմքում ընկած է նաև «Պետական» անվանման կիրառման արժևորումը։

 Որոշումը համահունչ է Հայաստանի Հանրապետության մշակույթի պահ­պանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավա­րությանը:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Որոշման նախագծով առաջարկվում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանել հստակ և տարբերակված մոտեցում, որը թույլ կտա կազմակերպությունները դասակարգել ըստ դրանց գործունեության տարածքի և հանրային դերակատարության։

Առաջարկվում է «Համապետական» կարգավիճակը շնորհել այն կազմակերպու­թյուն­ներին, որոնց գործունեությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա և ունի ռազմավարական նշանակություն պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Այս կարգավիճակ ունեցող կազմակեր­պությունները առանձնանալու են իրենց բացառիկության և ազգային մշակույթի պահպանման գործում ունեցած դերակատարմամբ:

«Տարածքային» կարգավիճակ առաջարկվում է շնորհել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը մեկ ամբողջական մարզի շրջանակներում՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը մարզային մակարդակում։

«Տեղային» կարգավիճակ շնորհվելու է այն կազմակերպություններին, որոնք գործում են բացառապես համայնքային մակարդակում և սպասարկում են տվյալ համայնքի մշակութային կարիքները։

Տարբերակման այս մոտեցումը կապահովի՝ անվանումների և գործառույթների համար­ժեքություն, պետական քաղաքականության համակարգային իրականացում, ֆինանսական և այլ ռեսուրսների նպատակային բաշխում, իրավական կարգավիճակի սահմանման և վերա­հսկման պարզեցված ընթացակարգ։

Որոշմամբ ամրագրվում է, որ «Համապետական» կարգավիճակ շնորհում է, այն փոփո­խում կամ դադարեցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մշա­կույթի ոլորտի լիազոր մարմնի միջնորդությամբ:

«Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, այն փոփոխելու կամ դադա­րեցնելու իրավունքը վերապահված է լիազոր Մարմնին:

Որոշմամբ սահմանվում են նաև կարգավիճակ շնորհելու պահանջները և չափորոշիչները, ինչպես նաև «Համապետական» կարգավիճակ շնորհող հանձնաժողովի կազմի և աշխա­տանքի սկզբունքները:

Միաժամանակ, որոշմամբ ամրագրվում է, որ «Ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը՝ համաձայն «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարված փոփոխությունների՝ սույն կարգավիճակն այսօր համարժեք է «Համապետական» կարգավիճակին։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատելու մասին» Հայաս­տանի Հանրա­պետության կառավարության որոշման ընդունման արդյունքում՝ Բարձրացվելու է մշակութային կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվո­ղականությունը: Շնորհվելու է հստակ իրավական կարգավիճակ, որն անհրաժեշտ նախա­պայման է պետական աջակցության ծրագրերին մասնակցելու համար, Արդյունավետ և համակարգված կերպով կիրականացվի «Համապետական» անվանման կիրառում, բացա­ռելով դրա պատահական կամ չհիմնավորված օգտագործումը։

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 

Չեն նախատեսվում:

 

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 

Առկա չէ

 

  • Քննարկվել է

    31.07.2025 - 18.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ժամանակակից արվեստ

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1269

Տպել

Առաջարկներ`

Nane Mikaelyan

10.08.2025

ԿԳՄՍՆ-ի հերթական տափակությունը: Հղում եք անում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքին, սակայն մոռանում եք, որ այդ նույն օրենքում չկա «մշակութային կազմակերպություն» տերմինի բացատրությունը, ինչին եք դուք կարգավիճակ տալու? Մի մոռացեք, որ Սահմանադրությամբ ցանկացած ոգ կարող է հիմնել նման կազմակերպություն: Սա անհեթեթ նախագիծ է ու ի սկզբանե չարժեր փոխել օրենքը: Մարդ արդեն չգիտի ձեր որ նախագծից ավելի շատ հիասթափվի:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: