Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմինները» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                               Վ. Խաչատուրյան      

 

 

 

 

                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքի   (այսուհետ՝ Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) Ծանրաբեռնված գույք՝ ապահովման միջոցների զամբյուղում գտնվող ակտիվների ապահովման միջոց հանդիսացող գույք:»

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում.

  1. 9-րդ մասում «դուրս գրված ակտիվները» բառերից հետո լրացնել «Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում» բառերը․
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ մասերով.

«11. Օրենքով ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում նախատեսված լինելու դեպքում Կենտրոնական բանկի ներկայացմամբ այդ իրավունքի գրանցումն իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա համապատասխան գրանցման համակարգում գրանցվում է ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ապահովման միջոցի ապահովված իրավունքի տնօրինման սահմանափակում: Ծանրաբեռնված գույքով ապահովված իրավունք ունեցող անձի նախաձեռնությամբ կամ այդ անձի կողմից գրանցված իրավունքի տնօրինման միջոցով, այդ թվում՝ ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ հետ կնքված համաձայնության հիման վրա, սահմանափակումը կարող է դադարեցվել կամ փոփոխվել միայն Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոցների ռեգիստրում այդ փոփոխության կամ դադարեցման գրանցման մասին տեղեկացում ստանալուց հետո։ Ծանրաբեռնված գույքի նկատմամբ գրանցված իրավունքը՝ օրենքով նախատեսված այլ հիմքերով դադարելու դեպքում համապատասխան գրանցումն իրականացնող մարմինը գրանցված իրավունքի դադարման պահից մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

12․ Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միջև տեղեկության փոխանակման կարգը սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2․1-ին մասով նախատեսված կարգով: Կենտրոնական բանկի կողմից ակտիվների ապահովման միջոցների՝ օրենքով սահմանված պետական գրանցման լիազորության իրականացման նպատակով գրանցումն իրականացնող մարմնի կողմից համապատասխան տեղեկությունը տրամադրվում է և սահմանափակումը գրանցվում է անվճար:  

13․ Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից բացի համապատասխան գրանցումն իրականացնող այլ մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի համատեղ իրավական ակտով։»։

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող` Օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգն  ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:

3․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝  Օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված իրավական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:

 

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                                               Վ. Խաչատուրյան

                                                                                                                                   

 

 

                                                                                                                                   

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)՝» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ծանրաբեռնված գույք՝ ակտիվների խմբում գտնվող ակտիվների ապահովման միջով հանդիսացող գույք.»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ մասերով.

«10. Օրենքով ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում նախատեսված լինելու դեպքում Կենտրոնական բանկի ներկայացմամբ այդ իրավունքի գրանցումն իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա համապատասխան գրանցման համակարգում գրանցվում է ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ապահովման միջոցի ապահովված իրավունքի տնօրինման սահմանափակում: Ծանրաբեռնված գույքով ապահովված անձի նախաձեռնությամբ կամ այդ անձի կողմից գրանցված իրավունքի տնօրինման միջոցով, այդ թվում՝ ծանրաբեռնված գույքի սեփականատիրոջ հետ կնքված համաձայնության հիման վրա, սահմանափակումը կարող է դադարեցվել կամ փոփոխվել միայն Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոցների ռեգիստրում այդ փոփոխության կամ դադարեցման գրանցման մասին տեղեկացում ստանալուց հետո։ Ծանրաբեռնված գույքի նկատմամբ գրանցված իրավունքի՝ օրենքով նախատեսված այլ հիմքերով դադարելու դեպքում համապատասխան գրանցումն իրականացնող մարմինը գրանցված իրավունքի դադարման պահից մեկօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

11․ Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2․1-ին մասով նախատեսված կարգով։ Կենտրոնական բանկի կողմից ակտիվների ապահովման միջոցների՝ օրենքով սահմանված պետական գրանցման լիազորության իրականացման նպատակով գրանցումն իրականացնող մարմնի կողմից համապատասխան տեղեկությունը տրամադրվում է և սահմանափակումը գրանցվում է անվճար: 

12․ Սահմանափակման գրանցման, գրանցման փոփոխման և գրանցման դադարեցման համար պահանջվող տեղեկության ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից բացի համապատասխան գրանցումն իրականացնող այլ մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի և համապատասխան գրանցումն իրականացնող մարմնի համատեղ իրավական ակտով։»։

 

 

Հոդված 3 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող` Օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգն  ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:

3․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝  Օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված իրավական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:

 

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                                               Վ. Խաչատուրյան

 

 

  • Քննարկվել է

    30.07.2025 - 14.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Գերատեսչություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1242

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: