Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի ««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 564-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու, ինչպես նաև պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման, օտարման, նվիրատվության, անհատույց օգտագործման տրամադրամն բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթների հստակեցման և նշված օրենքների դրույթներին համապատասխանեցման  անհրաժեշտությամբ:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ազգային ժողովի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ի ընդունված ««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքներով, որոնցով  կանոնակարգվել են պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը, ինչն էլ կնպաստի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Նշված օրենքներով նախատեսված է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով։

Համաձայն ընունված օրենքների, մասնավորապես՝ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը` լիազորված պետական մարմնի գրավոր հայտի հիման վրա, իսկ համաձայն  89-րդ հոդվածի 1-ին մասի՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասը կամ դրա բաժանելի մասը նվիրատվության պայմանագրով փոխանցել քաղաքացուն, իրավաբանական անձին, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին: Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանվել են «և օտարման առաջարկվող» բառերը, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեին հողերի կառավարման բնագավառում վերապահված իրավասությունները վերաբերում են ոչ միայն օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերին: Այս հանգամանքով պայմանավորված համապատասխան փոփոխություն է կատարվել Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և  5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, նշված կետերից հանվել է «և օտարման առաջարկվող» բառերը, որպեսզի գործընթացները ներառեն նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի նվիրատվության և անհատույց օգտագործման տրամադրումը։

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքը, այդ թվում նաև հողամասերը անհատույց օգտագործման են տրամադրվում բացառապես որոշակի ժամկետով և մշտական օգտագործման տրամադրման ինստիտուտ գործնականում չի իրականացվում, փոփոխության են ենթարկվել նաև Օրենսգրքի 47-րդ, 63.1-րդ և 64-րդ հոդվածները։

 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ վերնագրից և տեքստից հանվել է «(մշտական)» բառը, իսկ տեքստում «հողերը» բառից հետո լրացվել է (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերի) բառերը։

Այս հանգամանքներով պայմանավորված նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել՝ պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրելու գործընթացները կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերում, մասնավորապես՝ 

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման մեջ, որով կանոնակարգված է ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացը, նախագծով առաջարկվում է որոշման վերնագրից և տեքստից, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգ վերնագրից և տեքստից հանել «(մշտական)»  բառերը, միաժամանակ որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում  «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը, իսկ «օգտագործման» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը, միաժամանակ նախագծով նախատեսվում է հողամասերի օտարումը, անհատույց օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրվի պետական գույքի կառավարման կոմիտեի եզրակացության առկայության դեպքում:

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի  դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման մեջ, որով կանոնակարգված են ՝պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության, նվիրաբերության, ինչպես նաև պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացները, նախագծով նախատեսվում է որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հաստատված կարգերի 1-ին կետերում «պատկանող անշարժ» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասը» բառերը, ինչպես նաև նույն լրացումը կատարվել է որոշման 5-րդ կետում։

- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ, որով կանոնակարգված է պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը, նախագծով նախատեսվում է որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի վերնագրում և կարգի 1-ին կետում ու N 3 օրինակելի ձևի 1-ին կետում «հանդիսացող գույքը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողմասերի» բառերը։

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ, որով կանոնակարգված է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման գործընթացը, Նախագծով առաջարկվում է հողամասերի օտարումը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի), կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի կողմից, իսկ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերի դեպքում՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից «Պետական գույքի կառավարման մասին)» օրենքով սահմանված կարգով, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով։ Միաժամանակ կարգի 46․2-րդ կետի «գ» ենթակետում լրացվել է «(բացառույամբ հաuարակական կազմակերպությունների,   որն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն)» բառերը, այն համապատասխանեցնելով «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել՝  պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի օտարման, անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացները, համապատասխանեցնել նշված օրենքների պահանջներին։

Նախագծով նախատեսվում է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1063-Լ որոշման, ինչպես նաև պետական գույքի կառավարման ծրագրերով նախատեսված պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին հակասելու դեպքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրմանը բացասական եզրակացության տրամադրման վերաբերյալ դրույթ։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է նշված որոշման դրույթները համապատասխանեցնել Օրենքների դրույթներին։ Պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, նվիրատվության, անհատույց օգտագործման տրամադրման գործընթացները արդյունավետ և լիարժեք իրականացնելու և լրացուցիչ վարչարարությունից խուսափելու նպատակով։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել՝  պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի օտարման, անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացները, համապատասխանեցնելու նշված օրենքների պահանջներին։

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Քննարկվել է

    30.07.2025 - 14.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1448

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: