12.08.2025
Իմ կարծիքով շատ հաջող նախագիծ է,որովհետև ,այսօր,երբ բոլոր դասագրքերը փոխվում են,ուսուցչի համար շատ կարևոր է,դրանք,ւ հատկապես ,մեթոդական ձեռնարնները ձեռքի տակ ունենալը։
Քննարկվել է
28.07.2025 - 12.08.2025
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1333
Տպել12.08.2025
Իմ կարծիքով շատ հաջող նախագիծ է,որովհետև ,այսօր,երբ բոլոր դասագրքերը փոխվում են,ուսուցչի համար շատ կարևոր է,դրանք,ւ հատկապես ,մեթոդական ձեռնարնները ձեռքի տակ ունենալը։
12.08.2025
Սա չափազանց կարևոր և դրական քայլ է, որն ուղղակիորեն բխում է կրթության որակի բարելավման և ուսուցչի դերի բարձրացման պետական ռազմավարությունից։ Այս նախաձեռնությունը կապահովի, որ Հայաստանի բոլոր ուսուցիչները, անկախ դպրոցի գտնվելու վայրից (մայրաքաղաք, մարզ, սահմանամերձ գյուղ) կամ ֆինանսական հնարավորություններից, ունենան հավասար հասանելիություն որակյալ, պետականորեն երաշխավորված ուսումնական նյութերին։ Սա գործնական աջակցություն է ուսուցչին։ Այն նաև թեթևացնում է ֆինանսական հոգսը, ինչը կարևոր սոցիալական և մոտիվացիոն գործոն է։ Թեև նախաձեռնությունն իր նպատակով անթերի է, դրա իրագործման արդյունավետությունը կարելի է էականորեն բարձրացնել՝ հաշվի առնելով հետևյալ դիտարկումները՝ • իրավական ակտում կամ դրա կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում սահմանել հստակ վերջնաժամկետ դպրոցներին ձեռնարկների մատակարարման համար (օրինակ՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր ուսումնական տարվա օգոստոսի 20-ը)։ • ստեղծել հետադարձ կապի պարզ և պաշտոնական մեխանիզմ (օրինակ՝ ԿԶՆԱԿ-ի հարթակում), որի միջոցով ուսուցիչները ուսումնական տարվա ընթացքում կամ վերջում կկարողանան ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները տվյալ ուսումնամեթոդական նյութերի վերաբերյալ, կամ «Գնահատման առաջադրանքների ազգային թվային հարթակ»՝ պետական չափորոշիչներին համապատասխան, անընդհատ թարմացվող առաջադրանքների առցանց շտեմարան։ Որը կվերահսկվի ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից: Սա թույլ կտա շտկել բացթողումները և վերահսկել կրթության շարունակական զարգացումը: Հարգանքներով՝ Հռիփսիկ Նազարյան:
08.08.2025
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը նշեմ հատկապես 10-րդ դասարանի հայոց պատմության մոդուլի թղթային առկայության հարցը,քանի որ էլեկտրոնային հղումն ունենալը մեղմ ասած քիչ է դասապրոցեսում ներգրավվածություն ապահովվելու համար: