«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշման N3 հավելվածի 17-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան, որի համար կիրառելի է ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-255-Ն օրենքի ընդունման արդյունքում օրենսգրքում լրացվել է նոր 416.1-ին հոդված՝ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար։ Նշված հոդվածով սահմանվում է տուգանք՝ յուրաքանչյուր խախտման համար 30 հազար դրամի չափով, որը կապված չէ ՀԴՄ շրջանառության հետ։
Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշման N3 հավելվածի 17-րդ կետի 7-րդ ենթակետը, որպեսզի նույն արարքի կատարման դեպքում չառաջանա կրկնակի պատասխանատվություն կիրառելու խնդիր։
-
Քննարկվել է
25.07.2025 - 09.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1197
Տպել