ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի _______________ -ի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի «N 17 Ավիացիոն անվտանգություն» միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածի (այսուհետ՝ N 17 Հավելված) ու Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության Անվտանգության կանոնակարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մասին» N274-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- 3-րդ կետում «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։» բառերից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ խմբագրությամբ․
«1.3. Ծրագրի խնդիրներն են հանդիսանում․
1) ապահովել Ազգային Ծրագիր դրույթներով սահմանված ավիացիոն անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ որակի հսկողության միջոցառումների անցկացման միջոցով.
2) գնահատել ավիացիոն անվտանգության ապահովման մասով սահմանված պահանջների ու միջոցառումների արդյունավետությունը.
3) որակի հսկողության միջոցառումների իրականացման միջոցով նպաստել կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների գործուն ու հետևողական կատարմանը։
2) 1.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.4.Ծրագրի հիմնական նպատակներն են.
1) ավիացիոն անվտանգության ոլորտում որակի վերահսկման ազգային համակարգի
ստեղծումը և Ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի չափորոշիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող միջոցառումների որակի հսկողության ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի» (այսուհետ՝ Ազգային ծրագիր) պահանջներին համապատասխան օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող, օդանավակայաններում վերգետնյա սապասարկումներ, ավիասննդի մատակարարման, օդանավերի մաքրման ծառայություններ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների, օդանավ շահագործողների գրանցված գործակալների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետ իրականացումը և հավաստիացումը, որ ավիացիոն անվտանգության միջոցառումներն ու ընթացակարգերն իրականացվում են շարունակական հիմունքներով՝ Ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և Ազգային ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան.
3) ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների կատարման արդյունավետության ապահովումը, ինչպես նաև սահմանված պահանջների խախտումների և թերությունների հայտնաբերման ու դրանց վերացմանն ուղղված գործողությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում բարելավում թույլ կետերի և խոցելի տեղեմասերի բացահայտելը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմիններին ավիացիոն անվտանգության խորհրդատվությոան ու փորձագիտական օգնության տրամադրումը:».
3) 1.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.5. Ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող որակի հսկողության միջոցառումների ընթացքում ստուգվում են Ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ նաև ավիացիոն անվտանգության ոլորտում վարվող քաղաքականության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին: Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, օդանավ շահագործող կազմակերպություններում և ավիացիոն այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններում ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումները հնարավորինս պետք է լինեն համապարփակ և ընդգրկեն Ազգային ծրագրով տվյալ կազմակերպություններին վերաբերվող մասով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները:».
4) 1.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.6. Ծրագիրը մշակված է՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N17 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N1307-Ն որոշման դրույթների հիման վրա։».
5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ծրագրում օգտագործվում են հետևյալ հասկացությունները․
- անվտանգության միջոցառումների վերահսկում - Կոմիտեի կողմից Ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:
2) անվտանգության փորձարկում - Կոմիտեի կողմից Ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողության իրականացումը, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշումն է:
3) տեսչական ուսումնասիրություն - Կոմիտեի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրություն, որը նպատակ է հետապնդում գնահատելու կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը:
4) ավիացիոն անվտանգության վերահսկողություն - Ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:
5) ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում - Կոմիտեի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:
6) ավիացիոն անվտանգության աուդիտ - ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով կիրառվող բոլոր ընթացակարգերի ու ասպեկտների ամբողջական վերանայում, որը նպատակ ունի բացահայտել արդյոք ավիացիոն անվտանգության բոլոր ընթացակարգերն ու ասպեկտները են կիրառվում շարունակական հիմունքներով և ապահովվում է արդյոք ավիացիոն անվտանգության պահանջների միևնույն մակարդակը։
7) անհամապատասխանություն - որակի վերահսկողության միջոցառումների արդյունքում հայտնաբերված ավիացիոն անվտանգության ոլորտի կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելը.
8) ավիացիոն անվտանգության միջադեպ - իրադարձություն, որը բացասական հետևանքներ է ունենում ավիացիոն անվտանգության ապահովման, հասարակական, մարդկանց անվտանգության և մարդկանց գույքի անվտանգության համար.
9) ավիացիոն անվտանգության տեսուչ – Կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության որակի վերահսկողության գործունեություն իրականացնելու իրավասությամբ լիազորված անձ.
10) հետաքննություն - տեղի ունեցած ավիացիոն անվտանգության միջադեպի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության գործընթաց, միջադեպի առաջացմանը նպաստող պատճառները բացահայտելու, ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով եզրակացություններ և առաջարկություններ մշակելու նպատակով.
11) տեսչական հանձնարարական - ավիացիոն անվտանգության տեսուչի կողմից տրված հանձնարարական, որը պարտավորեցնում է որակի հսկողության միջոցառման սուբյեկտին՝ վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունները սահմանված ժամկետում:
6) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի կառուցվածքը հետևյալն է․
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` Կոմիտե)․
- Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ.
- Հայաստանի Հանրապետությում գրանցված օդանավ շահագործողներ.
4) օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ.
5) Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության տարբեր ասպեկտների մասով գործառույթներ իրականացնող կազմակերպությունները (օդանավակայաններում վերգետնյա սապասարկումներ, ավիասննդի մատակարարման, օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող և օդանավերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ, օդանավ շահագործողների գրանցված գործակալներ, հայտնի մատակարարներ և հայտնի առաքողներ), որոնց անձնակազմերի անդամները օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի իրավունք ունեն,
6) պետական կառավարման համակարգի մարմիններ, որոնք Ազգային ծրագրով սահմանված կարգով իրականացնում են ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ։»․
7) լրացնել 3.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«3.1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Կոմիտեն, որն իրականացնում է հետևյալ գործառույթնները.
1) Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման պահանջների դրույթների կատարման արդյունավետության ապահովման նպատակով սույն Ծրագրով սահմանված վերահսկողության միջոցառումների իրականացում.
2) ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա որակի հսկողության միջոցառումների իրականացման տարեկան պլանի մշակում.
3) ավիացիոն անվտանգության մասով աուդիտների, ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների վիճակի տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների, դիտարկումների ու փորձարկումների իրականացում և ավիացիոն անվտանգության հետ կապված միջադեպերի հետաքննության անցկացում.
4) որակի հսկողության իրականացման նպատակով ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչների (այսուհետ՝ Տեսուչներ) անհրաժեշտ քանակի ապահովվում, նրանց նշանակում և իրավասությունների սահմանում.
5) ավիացիոն անվտանգության աշխատանքների փորձարկումներում ներգրավված անձանց նշանակում և լիազորում.
6) որակի հսկողության միջոցառումների արդյունքների հիման վրա՝ կազմակերպությունների կողմից մշակված ուղղիչ գործողությունների պլանների հաստատում և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
7) կազմակաերպությունների ներքին որակի հսկողության ծրագրերի կատարման նկատմամբ վերահսկողության և մշտադիտարկման միջացառումների իրականացում.
8) սույն Ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների կազմում։»․
8) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Կոմիտեի կողմից «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության պահանջների համապատասխանության ապահովման նպատակով իրականացնում է պետական վերահսկողություն՝ ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների որակի հսկողության միջոցառումների՝ աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով։ Ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ենթակա են․
1) Հայաստանի Հանրապետության օդանավակայանները, ինչպես նաև այլ պետությունների այն օդանավակայանները, որտեղից թռիչքներ են իրականացվում դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ՝ այդ պետությունների ավիացիոն իշխանությունների նախնական համաձայնությամբ.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողները, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից.
3) օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները.
4) Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության տարբեր ասպեկտների մասով գործառույթներ իրականացնող կազմակերպությունները (օդանավակայաններում վերգետնյա սապասարկումներ, ավիասննդի մատակարարման, օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող, օդանավերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող, ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներ մատակարարող և դրանց սպասարկող կազմակերպությունները, օդանավ շահագործողների գրանցված գործակալները, հայտնի մատակարարները և հայտնի առաքողները), որոնց անձնակազների անդամները օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի իրավունք ունեն,
5) պետական կառավարման համակարգի մարմինները, որոնք Ազգային ծրագրով սահմանված կարգով իրականացնում են ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ։
9) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ազգային ծրագրով սահմանված և Սույն Ծրագրի 3-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնող օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկումներ և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունները մշակում են իրենց գործառույթներին համապատասխան ներքին որակի հսկողության ծրագրեր, որոնք ներկայացնում են Կոմիտեի հաստատմանը և այդ ծրագրերին համապատասխան կատարում են ներքին որակի հսկողության միջոցառումներ։
10) լրացնել 8.1-րդ կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«8.1. Որակի հսկողության միջոցառումների ենթակա օդանավավակայանները, օդանավ շահագործողները և սույն Ծրագրի 19-րդ կետում ներառված կազմակերպություները․
1) չպետք է միջամտեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչների պարտականությունների կատարմանը.
2) Տեսուչներին պետք է տրամադրեն ավիացիոն անվտանգությանն առնչվող այն տեղեկությունները, որոնք նրանք պահանջում են.
3) Տեսուչներին չպետք է տրամադրեն կեղծ տեղեկություններ.
4) պետք է ճշիտ և անհապաղ կատարել Տեսուչների գրավոր հրահանգները և հանձնարարականները.
5) պետք է մշակեն թերությունների վերացման գործողությունների ծրագրեր և պլաններ՝ որակի հսկողության աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու նպատակով.
6) պետք է սահմանված ժամկետներում կատարեն թերությունների վերացման ծրագրերով կամ պլաններով նախատեսված անհամապատասխանությունների վերացման գործողությունները.
7) պետք է ապահովեն՝ Տեսուչների կողմից որակի հսկողության աշխատանքների անխափան իրականացումը։».
11) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն Ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան՝ քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության աշխատանքներն իրականացվում են Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության սերտիֆիկատ ունեցող հաստիքային աշխատողների՝ գլխավոր մասնագետ-տեսուչների կողմից։
Սույն Ծրագրով սահմանված վերահսկողական գործառույթների առաջնահերթություններն ու հաճախականությունը որոշելու համար, Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության գլխավոր մասնագետ տեսուչների կողմից պետք է իրականացվեն ռիսկերի գնահատման միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան հասըտելու մասին» N03-Ն հրամանով սահմանված կարգով։
Ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության աշխատանքներ կարող են իրականացվել նաև Կոմիտեի կողմից հաստատված կազմակերպության միջոցով, որը Կոմիտեի անունից կարող է իրականացնել ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ՝ սույն Ծրագրի դրույթներին համապատասխան:»․
12) լրացնել 9.1․ կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«9.1․ Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության Տեսուչների ընտրության, ուսուցման, նրանց մասնագիտական գիտելիքների, ունակություններ գնահատման և պաշտոնում նշանակման համար պատասխանատու է Կոմիտեն։ Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներն իրականացվում են Կոմիտեի կողմից նշանակված Տեսուչների կողմից, ովքեր որակի հսկողության միջոցառումներ իրականացման համար պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
1) ունենան ավիացիոն անվտանգության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքնային ստաժ,
2) տիրապետեն ավիացիոն անվտանգության ոլորտի միջազգային և ազգային փաստաթղթերի դրույթներին.
3) տիրապետեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների իրականացման սկզբունքներին, ընթացակարգերին ու մեթոդներին.
4) ունենան Կոմիտեի կողմից տրված քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի վկայական.
5) տիրապետեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության գործընթացներին.
6) անհրաժեշտ չափով տիրապետեն անգլերեն լեզվին։».
7) համապատասխանեն ընտրության չափանիշներին։».
13) լրացնել 9.2 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«9․2․ Տեսուչների թեկնածուների ընտրությունն իրականացվում է որակի հսկողության միջոցառումների իրականացման համար պարտադիր գիտելիքների, ունակությունների, կարողությունների համար պահանջվող չափանիշների անհրաժեշտ մակարդակի ստուգման նպատակով:
14) լրացնել 9.2.1 և 9.2.2 կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.
«9.2.1. Տեսուչների մասնագիտական ուսուցումն ու հերթական վերապատրաստումն իրականացվում է որակի հսկողության գործունեության իրականացման համար անհրաժեշտ որակի հսկողության մեթոդներին, սկզբունքներին, ընթացակարգերին և գործելաձևերին տիրապետելու նպատակով: Տեսուչների թեկնածուները պետք է անցնեն նախնական ուսուցում Կոմիտեի կողմից ճանաչված մասնագիտական ուսումնական հաստատությունում կամ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ՝ ICAO) կամ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (այսուհետ՝ ECAC) ավիացիոն անվտանգության ուսումնական կենտրոնների ծրագրերով և ստանան տեսուչի վկայական, որից հետո՝ Տեսուչի թեկնածուն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N20-Ն հրամանով (այսուհետ՝ N20-Ն հրաման) սահմանված կարգով մասնակցեն Կոմիտեի կողմից իրականացվող տեսուչների սերտիֆիկացման գործնթացին և սերտիֆիկացման դրական արդյունքների հիման վրա ստանան համապատասխանության վկայական։
9.2.2. Տեսուչների հերթական վերապատրաստումներն իրականացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, իսկ ըստ անհրաժեշտության՝ ավելի հաճախակի: Հերթական վերապատրաստումները իրականացվում են սույն Ծրագրի 9.2.1. կետում նշաված ուսումնական հաստատություններում, որից հետո N20-Ն հրամանով սահմանված կարգով ենթակա են սերտիֆիկացման։»․
15) 9.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9․3. Որակի հսկողության աշխատանքներ իրականացնելիս Տեսուչների հիմնական խնդիրներն են․
1) որակի հսկողության միջոցառումների նախապատրաստումը և պլանավորումը.
2) որակի հսկողության ենթակա կազմակերպությունեի ւվերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը` դիտարկումների, հարցազրույցների, փաստաթղթերի հետազոտման, կիրառվող ընթացակարգերին և կանոններին ծանոթացման, մասնակից աշխատակիցների հետ հանդիպումնեիր և քննարկումների անցկացման և անհրաժեշտության դեպքում՝ փորձարկումների իրականացման միջոցով, եթե դրանք նախատեսված են.
3) կատարված որակի հսկողության միջոցառման իրականացման վերաբերյալ հաշվետվության կազմում և որակի հսկման միջոցառման ընթացքում օգտագործված նյութերը (գրառումներ, լուսանկարներ և այլն) ներկայացնեն Կոմիտեի նախագահին.
4) Կոմիտեի նախագահին ներկայացնել կատարված որակի հսկողության միջոցառումների տարեկան ամփոփ հաշվետվություն և վերլուծական տեղեկանք՝ անհամապատասխանությունների հիմնական պատճառների վերաբերյալ.
5) կատարված որակի հսկողության միջոցառումների արդյունքների պահպանում և դրանց վիճակագրական վերլուծություն իրականացում՝ ներառյալ եզրակացությունների և առաջարկությունների ամփոփումը․
6)հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման գործընթացին մասնակցություն՝ մշտադիտարկման միջոցով:».
16) 9.4-րդ կետը շարադրել հետև խմբագրությամբ.
«9.4. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Տեսուչներն իրավասու են անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգելու վերգետնյա միջոցները, գտնվելու օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ՝ ներառյալ համակարգիչներում պահվող տեղեկությունները:».
17) լրացնել 9.4.1-ին, 9.4.2-րդ, 9.4.3-րդ և 9.4.4-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.
«9.4.1. Կոմիտեի կողմից Տեսուչներին տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Նորոշմամբ սահմանված ձևի՝ քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականներ, որոնք կրողին իրավունք են տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ, իսկ ավիացիոն անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում Կոմիտեի նախագահը կամ նրա կողմից լիազորված պատասխանատու անձինք իրավասու են կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը, արգելելու օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության տրամադրումը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:
9.4.2. Տեսուչներն իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն.
1) մուտք գործել ցանկացած օդանավ՝ անկախ գրանցման վայրից, երբ այն գտնվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկում, բայց առանց միջամտելու թռիչքի պլանին.
2) մուտք գործել Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ցանկացած տարածք կամ օդանավակայանում գտնվող օբյեկտ,
3) մուտք գործել օդանավակայանի տարածքից դուրս գտնվող ցանկացած օբյեկտ, որը պատկանում է ավիացիոն գործունեություն իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպության և օգտագործվում է նրա կողմից օդանավակայանի տարածքում իր գործունեությունն ապահովման համար.
4) ստուգման ենթարկել օդանավակայանի տարածքում կամ կազմակերպության օբյեկտում բացահայտված ցանկացած կասկածելի գույք՝ անկախ սեփականատիրոջից.
5) օդանավ շահագործողներից, օդանավակայանների կառավարիչներից, օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կամ օդանավակայանի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններից պահանջել որակի հսկողության աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկությունները.
6) հետաձգել քաղաքացիական օդանավի մեկնումը, եթե առկա են հավաստի տեղեկություններ, որ այդ օդանավը ավիացիոն անվտանգության տեսանկյունից ռիսկային է և վտանգ է ներկայացնում թռիչքների ու ավիացիոն անվտանգությանը.
7) որակի հսկողության ենթակա կազմակերպության ցանկացած աշխատակցից պահանջել տեղեկատվություն, որը կարող է նպաստել ավիացիոն անվտանգության միջոցառումների և ընթացակարգերի գնահատման գործընթացին.
8) գրավոր ձևակերպել, ինչպես նաև ձայնագրել, լուսանկարել ու տեսանկարահանել, որակի հսկողության միջոցառումների ենթակա կազմակերպության ցանկացած օբյեկտներ, տարածք, գոտի, գործընթացներ և ընթացակարգեր:
9.4․3. Որակի հսկողության միջոցառումների իրականացման ընթացքում Տեսուչներից պահանջվում է.
1) տիրապետել համապատասխան օդանավակայանի, օդանավ շահագործողի և օդանավակայանում գործող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի պահանջներին, պահպանեն մուտքի հսկողության սահմանված կանոնները, եթե այլ բան չի պահանջում Որակի հսկողության գործընթացը.
2) պահպանել ավիացիոն անվտանգության ոլորտի կանոնակարգերի պահանջները.
3) որակի հսկողության միջոցառման ավարտից հետո ստուգման արդյունքների մասին տեղեկացնել ստուգման ենթարկված կազմակերպության ներկայացուցչին.
4) չհետաձգել օդանավի մեկնումն՝ առանց հիմնավոր պատճառների.
5) անհարկի չշեղել որակի հսկողության ենթակա կազմակերպության անձնակազմին իրենց պարտականությունների կատարումից.
6) ապահովել որակի հսկողության իրականացման ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը։»․
9.4.4. Որակի հսկողության աշխատանքների իրականացմանը ըստ անհրաժեշտության Կոմիտեի կողմից կարող են ներգրավվել նաև քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների մասնագետներ և պետական կառավարման համակարգի այլ մարմինների աշխատակիցներ, որոնք բավարարում են ավիացիոն անվտանգության Տեսուչների որակավորման պահանջներին և ունեն մասնագիտական պահանջվող պատրաստվածություն:».
18) 10-րդ կետը շարադրել հետև խմբագրությամբ.
«10.Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներն իրականացումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և գնահատել քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունն Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին, մասնավորապես.
1) ուսումնասիրել և գնահատել որակի հսկողության ենթակա կազմակերպության ընդհանուր կազմակերպական կառուցվածքը.
2) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից մշակված, Կոմիտեի կողմից հաստատված, ներդրված և կիրառվող ավիացիոն անվտանգության ծրագրերի վիճակն ու համապատասխանությունը՝ Ազգային ծրագրով սահմանված չափանիշներին.
3) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ներքին ծրագրի առկայությունը և ներքին որակի հսկողության միջոցառումների իրականացումը.
4) որակի հսկողության ենթակա կազմակերպության անձնակազմի անդամների ավիացիոն անվտանգության մասով ուսուցման և վերապատրաստման աշխատանքների վիճակը.
5) օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտի մուտքի վերահսկման, օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կիրառման, օդանավերի պահպանման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների, օդանավի մաքրման միջոցների, օդանավ շահագործողի փոստի, օդանավի անձնակազմի անդամների և հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման ընթացակարգերն ու դրանց գործնական կատարման ընթացքը.
6) փոքր ավիացիան սպասարկող օդանավակայաների և թռիչքադաշտերի ենթակառուցվածքներին և օդանավերի թռիչքների դեպքերում ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները.
7) անվտանգության հատուկ միջոցառումներն սպառնալիքների մակարդակի բարձրացման և բարձր ռիսկային թռիչքների դեպքերում.
8) անօրինական միջամտության գործողություններին արձագանքելու պատրաստականությունը.
9) ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող անձանց կողմից կատարվող աշխատանքները.
10) ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով շահագործվող սարքավորումները, դրանց սպասարկման կարգն ու պայմանները:
19) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Որակի հսկողության աշխատանքների պլանավորումն իրականացվում է Կոմիտեի կողմից հաստատված որակի հսկողության տարեկան պլանի հիման վրա: Որակի հսկողության միջոցառումների տարեկան պլանը կազմվում է ըստ առաջնահերթության՝ որակի հսկողության գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունն ապահովելու համար, իսկ որակի հսկողության միջոցառումների առաջնահերթությունները սահմանելիս հաշվի են առնվում ռիսկերի գնահատման հետևյալը գործոնները.
1) սպառնալիքի գնահատումը և ռիսկերի կառավարման աստիճանը.
2) օդանավակայանում գործունեության ծավալը.
3)թռիչքների հաճախականությունը և ինքնաթիռների շահագործման ծավալները.
4) բեռների, փոստի կամ ավիասննդի մատակարարման գործողությունների ծավալը.
5) անօրինական միջամտության ակտի հավանականությունը կամ բարձր ռիսկային շահագործողների կամ ռիսկային չվերթերի առկայությունը.
6) Կոմիտեի և միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ICAO-ն, կողմից իրականացված որակի հսկողության գործողությունների արդյունքները և բացահայտված անհամապատասխանությունները.
7)որակի հսկողության ներքին միջոցառումների արդյունքները.
8) օդանավակայանի, օդանավ շահագործողի կամ վերահսկողական գարծառույթներ իրականացնող այլ մարմնի կողմից Ազգային ծրագրով սահմանված պահանջների պահպանման վերաբերյալ տվյալները.
9) նախորդ տարիների ընթացքում անվտանգության ոլորտում տեղի ունեցած պատահարների մասին հաշվետվությունների արդյունքները.
10)նախորդ տարիների ընթացքում օդանավակայանի գործունեության, օդանավերի թռիչքների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության հետ կապված ցանկացած միջադեպի մասին զեկույցները,
11)նախորդ տարվա ընթացքում օբյեկտների կամ օդանավակայանի գործունեության տեղաբախշման, ինքնաթիռների շարժի, ավիացիոն անվտանգության սարքավորումների ներդրման ու շահագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
12) օդանավակայանի կամ օդանավ շահագործողի կամ ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման աշխատանքներում ներգրավված որևէ այլ կազմակերպության հարցումները։».
20) լրացնել 11.1. և 11.2. կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.
«11.1. Որակի հսկողության միջոցառումների տարեկան պլանով նախատեսված միջոցառումներից բացի, Տեսուչների կողմից պետք է իրականացվեն չպլանավորված ստուգումներ, ուսումնասիրություններ, դիտարկումներ և փորձարկումներ, որոնք կարող են կատարվել ամեն անգամ, երբ անհրաժեշտություն է առաջանում գնահատելու ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և երբ քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն սպառնացող նոր գործոններ են առաջանում։ Չպլանավորված ստուգումների կատարման միջոցով իրականացնում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության մեկ կամ մի քանի գործող միջոցառումների ու ընթացակարգերի ստուգում, դրանց իրականացման շրջանակն ու արդյունավետությունը որոշելու համար։
11.2. Չպլանավորված ստուգումների արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն հայտնաբերված անհամապատասխանությունների և դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ: Հաշվետվության հիման վրա ստուգվող կազմակերպությունը մշակում և Կոմիտեի հաստատմանն է ներկայացնում բացահայտված անհամապատասխանությունների և թերությունների վերացման գործողությունների ծրագիր:».
21) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Քաղաքացիական ավիացիայի համակարգի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում՝ որակի հսկողության միջոցառումներն (աուդիտը, տեսչական ստուգումները, փորձարկումները, ուսումնասիրություններն ու դիտարկումները) անհապաղ դադարեցվում են և այդ մասին անմիջապես տեղեկացվում է Կոմիտեի նախագահին։».
22) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13․ Ազգային ծրագրով սահմանված դրույթների կիրառման արդյունավետությունն ու համապատասխանության գնահատումը Կոմիտեի կողմից իրականացվում է որակի հսկողության հետևյալ միջոցառումների կատարման միջոցով։
ա․ ավիացիոն անվտանգության աուդիտ (այսուհետ՝ Աուդիտ).
բ․ ավիացիոն անվտանգության տեսչական ստուգում (այսուհետ՝ Ստուգում).
գ․ ավիացիոն անվտանգության վիճակի ուսումնասիրում և դիտարկում (այսուհետ՝ Ուսումնասիրում և դիտարկում).
դ․ ավիացիոն անվտանգության փորձարկում (այսուհետ՝ Փորձարկում).
ե․ ավիացիոն անվտանգության հետ կապված միջադեպերի հետաքննություն (այսուհետ՝ Հետաքննություն)։».
23) լրացնել 13.1. կետով՝ հետևյալ խմբագրությամբ.
«13.1. Որակի հսկողության աշխատանքների ընթացակարգն իրականացվում է Կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 28-ի N 327-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների անցկացման Ուղեցույցի» համաձայն, որը սահմանում է որակի հսկողության գործունեության իրականացման ընթացակարգերն ու գործելաձևերը, ինչպես նաև համապատասխանության դասակարգման համակարգը:».
24) 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14․ Աուդիտն անցկացնում է որակի հսկողության միջոցառումների տարեկան պլանին համապատասխան: Աուդիտն օդանավակայանի, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների և ընթացակարգերի բոլոր ասպեկտների մանրամասն դիտարկումն է, գնահատելու համար՝ արդյոք դրանք համապատասխանում են Ազգային շրագրի պահանջներին և կիրառում են շարունակական հիմունքներով:
15.Աուդիտները լինում է համալիր և թեմատիկ: Համալիր աուդիտներն իրականացվում են կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի բոլոր պահանջների մանրամասն ուսումնասիրման նպատակով, որի անցկացման ընթացքում ստուգվում են՝
1) օդանավակայանի կամ օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերի դրույթների շարունակական հիմքով կիրառումը.
2)կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի պահանջներին:
- Թեմատիկ աուդիտներն իրականացվում են հաստատելու համար օդանավակայանի, օդանավ շահագործողի և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասի դրույթների համապատասխանությունն ազգային ծրագրի՝ այդ մասին վերաբերող պահանջներին: Ավիացիոն անվտանգության աուդիտներն իրականացվում են կոմիտեի պետի հրամանով՝ Տեսուչներից կազմված աշխատանքային խմբի միջոցով:».
25) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Տարեկան երկու միլիոնից ավելի ուղևորափոխադրում ունեցող օդանավակայաններում N 17 Հավելվածի 4.2-ից 4.6 կետերով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների ստուգման նվազագույն հաճախականությունը պետք է լինի առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ, եթե այդ ընթացքում օդանավակայանում աուդիտ չի իրականացվել։».
26) լրացնել 19.1 և 19.2 կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.
«19.1. Տարեկան երկու միլիոնից ավելի ուղևորափոխադրում ունեցող նման օդանավակայաններում՝ կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների գաղտնի փորձարկումների նվազագույն հաճախականությունը պետք է լինի առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ, ներառելով առնվազն հետևյալ 6 միջոցառումները՝
1) անվտանգության սահմանափակ գոտիներ մուտքի վերահսկողության փորձարկում, 2) օդանավերի պաշտպանության միջոցառումների փորձարկում,
3) անձնակազմի և փոխադրվող իրերի զննման ընթացակագի փորձարկում,
4) ուղևորների, նրանց ձեռքի և ուղեբեռի զննման ընթացակագի փորձարկում,
5) զննված ուղեբեռի պաշտպանության միջոցառումների փորձարկում,
6) բեռի կամ փոստի զննման ընթացակագի և դրանց պաշտպանության միջոցառումների փորձարկում։
19.2. Այն օդանավակայաններում, որտեղ տարեկան ուղևորափոխադրումների ծավալը չի գերազանցում է երկու միլիոն ուղևորը, ապա սույն Ծրագրի 19.1. կետում նշված պահանջները պետք է համարվեն կիրառելի այն օդանավակայանի համար, որն ունի տարեկան ուղևորափոխադրումների ամենամեծ ծավալը։».
27) 22-րդ կետից հանել «Տեսչական գործառույթներն իրականացվում են առանց նախնական ծանուցման:» նախադասությունը.
28) 23-րդ կետը ճանաչել անվավեր.
29) 27-րդ կետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «Փորձարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի փետրվարի 25-ի N09-Ն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների իրականացման կարգը հաստատելու մասին».
30) 30-րդ կետը ճանաչել անվավեր.
31) 33-րդ, 35-րդ և 36-րդ կետեր շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34.Օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության աշխատանքների ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվում են ավիացիոն անվտանգության կիրառվող որևէ միջոցառման արդյունավետության և խոցելիության աստիճանի գնահատման, ինչպես նաև նոր սպառնալիքների դեպքում անվտանգության կարիքները բացահայտման նպատակով:
- Ուսումնասիրություններն ու դիտարկումներն անցկացվում են բոլոր այն դեպքերում, երբ Կոմիտեն հիմնավոր պատճառներ ունի կատարելու իրականացվող աշխատանքների որակի ուսումնասիրություններ և դիտարկումներ՝ կիրառվող ավիացիոն անվտանգության որևէ միջոցառման խոցելիության աստիճանը որոշելու և այն նվազեցնելու համար: Ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություն, որը պետք է պարունակի նաև ավիացիոն անվտանգության համակարգում հայտնաբերված խոցելի կետերի և սպառնալիքի աստիճանին համապատասխան լրացուցիչ պաշտպանական միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություններ, որոնք պետք է իրականացվեն կազմակերպության կողմից:
- Հաշվետվության հիման վրա կազմակերպությունները պետք է մշակեն և Կոմիտեի ներկայացնեն հայտնաբերված թերությունների և ռիսկի գործոնների վերացման գործողությունների ծրագիր: Կոմիտեի կողմից պետք է վերահսկողություն իրականացվի ներկացված գործողությունների ծրագրի կատարման նկատմամբ` մինչև անհամապատասխանությունների ամբողջական վերացումը:».
32) լրացնել 36.1-ին և 36.2-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.
«36.1. Կոմիտեի կողմից իրականացվում է նաև հետաքննության անցկացնում՝ տեղի ունեցած ավիացիոն անվտանգության միջադեպի վերաբերյալ, բացահայտելու համար դրա առաջացմանը նպաստող պատճառները և մշակելուհամար եզրակացություններ ու ներկայացնելու առաջարկություններ՝ Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության պահանջվող մակարդակն ապահովելու համար։
36.2. Հետաքննության արդյունքների հիման վրա կազմվում է հետաքննության արձանագրություն, որտեղ բերվում են եզրակացություններ անվտանգության միջադեպին նպաստող պատճառների վերաբերյալ։ Կատարված եզրակացությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմակերպությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի կրկնությունը կանխելու համար:».
33) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Անհամապատասխանություններ և թերություններ են հանդիսանում Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության աշխատանքների այն թերություններն ու բացթողումները, որոնք բացահայտվել են որակի հսկողության միջոցառումների ընթացքում, չեն համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ավիացիոն անվտանգության միջազգային ստանդարտներին և Ազգային ծրագրի պահանջներին։».
34) 41.3.-րդ, 41.4.-րդ և 41.5.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41.3. Որակի հսկողության միջոցառումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացումն իրականացվում է հետևյալի կերպ.
ա) Որակի հսկողության ենթարկված կազմակերպությունը մշակում է հայտնաբերված անհամապատասխանությունների և թերությունների վերացման ուղղված գործողությունների պլան-ժանամակացույց և ներկայացնում Կոմիտեի հաստատմանը։ Կոմիտեն հաստատում է կազմկերպության ներկացրած ուղղիչ գործողությունների պլան-ժանամակացույցը և իրականացնում է դրա կատարման վերահսկում՝, ներառյալ՝ կրկնակի ստուգումների իրականացումը և էական անհամապատասխանությունների հայտնաբերման, ուղղիչ գործողությունների չկատարման կամ անհամապատասխանություններ չվերացման դեպքում՝ կիրառում է հարկադրանք միջոցներ և պատժամիջոցներ:
41.4. Կոմիտեի կողմից սահմանված հարկադրանքի միջոցները կիրառվում են Ազգային ծրագրով սահմանված կանոնների, ընթացակարգերի և գործելաձևերի չկատարման, խախտումների, դրանց կրկննության, տեսուչի հրահանգները չկատարելու, հայտնաբերված անհամապատասխանություններն ու թերությունները չվերացնելու դեպքերում։ Հարկադրանքի միջոցի կատարման մասին Կոմիտեի հրամանը/հանձնարարականը ենթակա են պարտադիր կատարման, իսկ դրանց չկատարման դեպքում կոմիտեն կարող է կիրառել պատժամիջոցներ։
41.5. Ազգային ծրագրով սահմանված կանոնների, ընթացակարգերի և գործելաձևերի չկատարման, խախտումների, դրանց կրկննության, տեսուչի հրահանգները չկատարելու, հայտնաբերված անհամապատասխանություններն ու թերությունները չվերացնելու դեպքերում Կոմիտեն դեպքերում իրականացվում են հետևյալ աստիճանական և համաչափ գործողությունները՝
1) պաշտոնական գրավոր տեղեկացում, որը պահանջում է նպատակային ուղղիչ գործողություններ, ցույց տալով նման գործողությունների ցանկալի արդյունքը, եթե՝
ա. ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունների առկայության պայմաններում պարզ հաղորդագրությունը կամ առաջարկությունն անբավարար է,
բ. ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները չենվերացվել.
2) եթե ավիացիոն անվտանգության պահանջների խախտում հանդիսացող թերությունները պաշտոնական նախազգուշացումից հետո չեն վերացվել և (կամ) կրում են շարունակական բնույթ, Կոմիտեն կարող է կասեցնել կամ դադարեցնել քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող օդանավակայանի, օդանավ շահագործողի կամ կազմակերպության վկայականի/թույլտվության գործողության ժամկետը, կազմկերպությանը զրկել ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու լիազորությունից։».
35) լրացնել նոր՝ VIII. ՆԵՐՔԻՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» գլխով՝ հետևյալ խմբագրությամբ.
«VIII. ՆԵՐՔԻՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ավիացիոն անվտանգության ոլորտում որակի ներքին հսկողությունն իրականացվում է նույն սկզբունքներով, ինչ Որակի հսկողությունը ազգային մակարդակում։ Օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերում սահմանված անվտանգության ապահովման միջոցառումների արդյունավետ և որակյալ իրականացումն ապահովելու նպատակով, մշակում և իրականացնում են որակի ներքին հսկողության ծրագրեր։
- Կոմիտեի կողմից Ազգային ծրագրի դրույթների համաձայն պետք է մշակվեն և իրականացնեն միջոցառումներ, որակի ներքին հսկողության ծրագրերը գնահատելու և ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար։
- Կազմակերպությունների որակի ներքին հսկողության ծրագրերը պետք է հաստատվեն Կոմիտեի կողմից:
- Կազմակերպությունները մշակում և հաստատում են որակի ներքին հսկողության գործունեության տարեկան պլանները, որոնց կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է Կազմակերպությունների տնօրինության կողմից: Որակի ներքին հսկողության տարեկան պլանների համաձայն իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ կազմվում են տարեկան հաշվետվություններ, իսկ որակի ներքին հսկողության ծրագրերի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կոմիտեին՝ ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 31-ը:».
36) լրացնել նոր «IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» գլխով՝ հետևյալ խմբագրությամբ.
«IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն Ծրագրի դրույթների կատարման վերաբերյալ Կոմիտե պետք է կազմի տարեկան հաշվետվություններ՝ հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար, որոնք պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքայի կառավարման նախարարություն, ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանի հաջորդող տարվա մարտի 1-ը:
- Կոմիտեն պետք է կատարի ավիացիոն անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների հավաքագրում այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են՝ ուղևորները, օդանավակայանների, օդանավ շահագործողների և կազմակերպությունների անձնակազմի անդամները, վերգետնյա սպասարկման անձնակազմ, այցելուները և այլն, վերլուծի ստացված տեղեկատվությունն ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկի ավիացիոն անվտանգության պահանջվող մակարդակը պահպանելու համար։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
22.07.2025 - 07.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա, Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1161
Տպել