Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Hermine Ulikhanyan 03.08.2025 15:33:23 Առաջարկում ենք 1509-Ն որոշման հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետի <<Հունիս-սեպտեմբեր ամիսներին դիմելու դեպքում դիտարկվում են մայիս ամսվա ընթացքում կազմված դասերի պլանները>> ձևակերպումը փոխարինել <<Հունիս ամսին դիմելու դեպքում դիտարկվում են մայիս ամսվա ընթացքում կազմված դասերի պլանները>> ձևակերպմամբ, քանի որ ուսումնական պարապմունքները փաստացի ավարտվում են մայիսին և հունիսին դեռևս կարելի է դիտարկել, իսկ նոր ուսումնական տարին, ըստ էության, սկսել հոկտեմբերից: Սա նաև գնահատող փորձագետների տեսանկյունից է նպատակահարմար հաշվի առնել, քանի որ կոնկրետ ժամանակահատվածում հաստատուն փորձագիտական անձնակազմով աշխատելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում հարցը դիտարկել նրանց հանգստի ռեժիմի կազմակերպման և մոտիվացիայի տեսանկյունից, իսկ անձնակազմի փոփոխության դեպքում՝ նոր ընթացակարգերին ծանոթացնելու և գործընթացներին ադապտացվելու տեսանկյունից: Չի ընդունվել, ուսուցիչը տարակարգի համար կարող է դիմել ամբողջ տարվա ընթացքում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: