Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1125-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծով առաջարկվում է․
- Մեկ տարով երկարաձգել Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով օժանդակություն ստանալու համար դիմելու վերջնաժամկետը։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կորպորատիվ կառավարման կանոնագրքին միացած լինելը սահմանել որպես ծրագրով օժանդակություն ստանալու նախապայման։
- Հստակեցնել պարտատոմսերի շրջանառության օժանդակության համար դիմելու և ստանալու ընթացակարգը։
- Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և ցուցակման գործիքի դեպքում փոխհատուցման ենթակա ծախսերի մեջ ներառել ներդրումային ծառայությունների ձեռքբերման ծախսը։
- Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման ծախսի փոխհատուցման գործիքի դեպքում սահմանել փոխհատուցման ենթակա ծախսերի առավելագույն չափ՝ 50 մլն ՀՀ դրամ։
- Կատարել այլ տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 1125-Լ որոշմամբ տրված կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով։
-
Քննարկվել է
21.07.2025 - 05.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1367
Տպել