«Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Գործող կարգավորումներին համապատասխան հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների հետագծելիություն ապահովվում է շրջանառության շղթայի սկզբում՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող/ներմուծողի կողմից նշանների ստացմամբ և ապրանքները շրջանառության մեջ դնելու միջոցով, ինչպես նաև շղթայի վերջում՝ ՀԴՄ-ով վաճառք իրականացնելու դեպքում այդ նշանների վերաբերյալ հարկային մարմին տեղեկության փոխանցմամբ։
Դրոշմավորման ենթակա ապրանքները միշտ չէ, որ վաճառվում են ամբողջական տեսքով, հաճախ վաճառվում են նաև մաս-մաս: Օրինակ՝ հանրային սննդի ծառայությունների մատուցման ոլորտում ալկոհոլային խմիչքները վաճառվում են նաև բաժակներով/գրամներով: Մեկ այլ դեպքում՝ հյուրանոցների համարների մինիբարերում տեղադրվում են նույնականացման միջոցներով դրոշմավորված խմիչքներ, որոնց դեպքում դրանց արժեքը ներառվում է հյուրանոցային կեցության արժեքի մեջ: Երբեմն էլ դրոշմավորված ապրանքներն օգտագործվում են մեկ այլ ատադրանքի պատրաստման կամ սեփական կարիքների համար։ Նշված դեպքերում հստակ չէ, թե ինչպես և երբ պետք է այդ ապրանքների վրա փակցված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն ուղարկել հարկային մարմին։
Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և համակարգի լիարժեք գործարկման նպատակով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (Կ-1078-19.05.2025,11.06.2025-ՏՀ-011/2ամբ.), որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 03.07.2025թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից, նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածում լրացնել 3.2-րդ մաս, որի համաձայն՝ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։
-
Քննարկվել է
18.07.2025 - 02.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3409
Տպել