Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» N 860-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում ««ա», «բ» և «գ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ա», «բ» և «գ» պարբերություններով» բառերով, իսկ «օտարելու» բառը փոխարինել «վերահաշվառելու կամ հաշվառումից (գրանցումից) հանելու» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
ք․ Երևան |
-
Քննարկվել է
16.07.2025 - 31.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1252
Տպել