Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 119 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լուսինե Գևորգյան 14.07.2025 23:02:18 | Հարգելի նախագծի հեղինակ,ընդառաջ գնալով կրթական համակարգում այսօր ընթացող բարեփոխումներին՝ իմ կարծիքով նշված նախագիծը շատ լավ հնարավորություն է կրթական վարժարանում տարվող ուսումնառությունը ավագ դպրոցի չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան կազմակերպելու գործընթացն իրականացնելու համար, ինչպես նաև ավագ դպրոցի և վարժարանի՝ իրենց կողմից իրականացրած գործառույթներով տարբերակելու ևվարժարանին ավելի լայն հնարավորություններ ընդձեռելու համար: | Ընդունվել է ի գիտություն։ | |||
| 2 | Լուսինե Գևորգյան 16.07.2025 23:28:01 | ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը: ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է՝ 1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ). 2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ). 3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ). 4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ). 5) վարժարան (5-12-րդ դասարաններ). 6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ): Վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի հանրապետությունը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, մեծ դեր ու նշանակություն է տալիս կրթությանը՝ համարելով այն պետության զարգացման գրավականը: Անդրադառնալով առաջադրված խնդրին, ցանկանում եմ նշել, որ ավագ դպրոց և վարժարան անվանումներով հաստատությունները բովանդակային առումով տարբերվում են իրարից: Սակայն սպասվելիք փոփոխությունը ունի իր դրական կողմերը. 1) աշակերտները ավարտելով միջին դպրոցը կարիք չեն ունենա տեղափոխվելու այլ կրթական հաստատություն, 2) աշակերտները նոր միջավայրին հարմարվելու պարտականություն չեն ունենա, 3) ի վերջո երեխաներին իրենց բնակության վայրիերից ավելի հեռու գտնվող կրթական հաստատություն տեղափոխելու դեպքում ավելորդ անգամ զերծ կմնանք երևանյան կաթվածահար երթևեկությունը ծանրաբեռնլուց: Իմ կարծիքով սպասվող փոփոխությունը, եթե ապահովվի հաստատության անվանման և իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և կրթական ծրագրերի աստիճանի համապատասխանությունը, միայն դրական ազդեցություն կունենա: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 3 | Արմինե Ալեքսանյան 18.07.2025 18:33:23 | Շատ ողջունելի նախագիծ է, անվանման փոփոխությունը կօգնի ավելի հստակեցնել դպրոցի տեսակը և իրականացվող կրթական ծրագրերի բնույթը ինչպես ծնողների, այնպես էլ հանրության համար։ «Վարժարան» տերմինը հաճախ ասոցացվում է կրթության ավելի բարձր մակարդակի և մասնագիտացված ծրագրերի հետ, հատկապես ավագ դասարանների դեպքում։ | Ընդունվել է ի գիտություն։ | |||
| 4 | Հերմինե Ազատյան 22.07.2025 13:00:30 | Եթե անվանափոխությունը ուղեկցվում է բովանդակային բարեփոխումներով (օրինակ` խորացված ուսուցում, միջազգային ծրագրերի ներմուծում, նոր մեթոդաբանություն և այլն), ապա <<վարժարան>> անվան ընտրությունը կարող է լիովին արդարացված և դրական քայլ լինել։ Սակայն եթե դա միայն անվան փոփոխություն է առանց իրական ռազմավարական փոփոխության, դա կարող է մնալ մակերեսային և անգամ խնդիրներ առաջացնել: | Ընդունվել է ի գիտություն։ |