ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1.Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական հրապարակներում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման գործում ներգրավված ղեկավար, ինժեներական, տեխնիկական և աշխատանքային անձնակազմի պատասխանատվության բարձրացման, ինչպես նաև պարտավորությունների պատշաճ կատարման վերաբերյալ գործնականում կիրառելի կարգագրերի և հաշվետվությունների կազմման (լրացման) անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատվել է ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերը: Նորմերի Ձևաթերթ 1 –ի <ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ> -ով սահմանված լայն պահանջները գործնականում կիրառելի չեն և անհարկի բարդացնում են աշխատանքների կատարման փաստաթղթավորման գործընթացը, հատկապես հաշվի առնելով, որ այն լրացվում է շինարարական հրապարակի պայմաններում։
Նոր <ԿԱՐԳԱԳԻՐ -ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ>-ը պարունակում է պահանջներ, որոնք, հաշվի առնելով աշխատանքների գործառնական ճկունությունը /փոփոխելիությունը/, թույլ կտան կատարվող աշխատանքների նկարագիրը և պայմանները ներկայացնել ավելի մատչելի և հասկանալի ձևով, ինչը կդյուրացնի բոլորի աշխատանքը։
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Արդյունքում՝ Կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանի հավելվածում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ աշխատանքների կատարման պարզեցված կարգագրի օրինակելի ձևի սահմանման նպատակով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետեր
Կոմիտեն՝
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է համապատասխան իրավակարգավորման ընդունում:
-
Քննարկվել է
08.07.2025 - 23.07.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1190
Տպել