Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Լուսինե Մինասյան 16.07.2025 18:41:40 Տարկետման համակարգի բարելավումը պետք է միտված լինի ոչ միայն բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող կամ դիմող քաղաքացիներին արտոնություններ տրամադրելուն, այլ նաև՝ հավասար հնարավորությունների ստեղծմանը բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ունեն ակնառու կրթական և գիտական ներուժ՝ անկախ բուհի վարկանիշից կամ կրթաթոշակի առկայությունից։ Առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ, ըստ որի՝ տարկետման իրավունքը կարող է տրամադրվել նաև այն քաղաքացիներին, ովքեր ունեն հաստատված գիտական կամ կրթական արդյունքներ, օրինակ՝ միջազգային օլիմպիադաներում, գիտաժողովներում, մրցույթներում մասնակցություն կամ հաղթանակ, անկախ այն բուհից, որտեղ նրանք դիմել են։ Սա կխթանի Հայաստանի բուհերի կրթական ակտիվությանը: Չի ընդունվել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 7-րդ և 8-րդ կետերում արդեն իսկ սահմանված են համապատասխան միջազգային և տեղական օլիմպիադաների մրցանակակիր լինելը և գիտական գործունեությունը որպես նվաճումներ դիտարկելու կարգավորումը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: