ՅՈՒՐԻԿ ՎԱՀԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՅՈՒՐԻԿ ՎԱՀԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդների հավաքականի կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի հանրապետություն է հրավիրվել Յուրիկ Վահանի Պետրոսյանը (ծնված` 2006 թվականի սեպտեմբերի 27-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն, քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2025 թվականի հունիսի 19-ի N ՆՀ-156-Ա հրամանագրով):
Յուրիկ Վահանի Պետրոսյանն ընդգրկված է ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդների հավաքականի կազմում, մասնակցելու է հավաքականի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին: Ներկայումս նախապատրաստվում է մասնակցելու 2025 թվականի հուլիսին Իտալիայում անցկացվող ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ: «Յուրիկ Վահանի Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից /կետ 4.8 «ՍՊՈՐՏ»/: Որոշման ընդունումը՝ ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդական հավաքականը առաջատար մարզիկով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական նոր նվաճումներ գրանցելու համար:
«Յուրիկ Վահանի Պետրոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
27.06.2025 - 12.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1220
Տպել