Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի

N 166-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելու մասին» 12.05.2025թ. ՀO-104-Ն oրենքով ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները սահմանելու կապակցությամբ այդ պաշտոնները ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերում ներառելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .06.2025թ. N  –Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքում 12.05.2025թ. ՀO-104-Ն oրենքով սահմանվել են ավագ ենթասպայական կազմի՝ բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ), և կրտսեր ենթասպայական՝ շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցները: ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը սահմանված են ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 166-Ն որոշմամբ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնները ներառել նշված հավելավճարների չափերում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոնները ներառվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ավագ ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմերի՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը հավելավճարի հաշվարկման շրջանակներում տարեկան կարող է հանգեցնել լրացուցիչ մինչև 734,700.0 հազ. դրամ չափով ծախսերի՝ համապատասխան պաշտոններն ամբողջությամբ համալրելու և ամբողջապես դրական արդյունքներով հավելավճար հաշվարկելու դեպքում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:

  • Քննարկվել է

    26.06.2025 - 12.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1292

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: